Օր 13. ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում:

18:30 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին. ՊՆ մամուլի քարտուղարը Հադրութում րոպեներ առաջ նկարված տեսանյութ է հրապարակել:

18:00 Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել:

17:30 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ կրկին հրթիռային հարված հասցվեց Ստեփանակերտ քաղաքին։ Հաղորդվում է 2 պայթյունի մասին:

17:19 Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել. Վահրամ Պողոսյան: Արցախի նախագահի մամուլի խոսնակը մատնանշել է, որ խոսքը հարավային ուղղության մասին է:

15:20 Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։ Պաշտպանության բանակը նախազգուշացնում է, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։

13:51 Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում. Շուշան Ստեփանյան:

13:34 Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնում է, որ ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով:

Վահրամ Պողոսյանի խոսքով՝ եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված մեծ հույսեր փայփայել պետք չէ: «Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»:

12:32 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ արտգործնախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են, ինչի կապակցությամբ կոչ էր արել ՌԴ նախագահը:

11:20 ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում. Շուշան Ստեփանյան:

11:00 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է։

9:30 Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021