Օր 34. Ժնևում ԱԳ նախարարների հանդիպում է, իսկ պատերազմը դեռ շարունակվում է. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

0:03 Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ՝ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ ՊԲ հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։

23:40 Ադրբեջանն Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է:

22:57 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին:

«Հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից: Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար: Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կընդունեն սկանդինավյան խաղաղապահների տարբերակը: Մենք աշխատում ենք սկանդինավյան պետությունների կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ բերելու մասով, որպեսզի հրադադարը պահպանվի»,- ասել է նա:

20:07 Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը։ Եվս 6 խաղաղ բնակիչ վիրավորվել են:

19:49 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, այդ պատճառով դեռևս չի կարող մեկնել Մոսկվա:

19:20 Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման հաղորդմամբ՝ այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ՝ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։ Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։

17:46 Վարչապետի մամուլի խոսնակը հայտնել է, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»:

17:01 Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

16:58 ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

14:18 Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

11:24 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։

10:55 ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել։

10:00 Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Նշվում է, որ հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021