Օր 28. Արցախը շարունակում է հերոսական պայքարը. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

22:40 Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնում է, որ Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն ՊԲ-ի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Վահրամ Պողոսյանի խոսքով՝ առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը:

22:10 Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ռազմաճակատի իրական պատկերը քարտեզի վրա. հակառակորդի վերահսկողության ներքո են հարավային հատվածը՝ Արաքսի հովիտը, և հյուսիս-արևելյան հատվածը՝ Թալիշը:

Ռազմաճակատի իրական պատկերը՝ 24.10.2020-ի ժամը 22:00-ի դրությամբ / © Հ1, ՀՄՏԿ
Ռազմաճակատի իրական պատկերը՝ 24.10.2020-ի ժամը 22:00-ի դրությամբ / © Հ1, ՀՄՏԿ

20:16 Պաշտպանության բանակը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուի լուսանկարներն է հրապարակել:

Խոցված անօդաչուի մնացորդները / © Արցախի ՊԲ

19:40 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

18:35 Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը հայտնել է, որ օրվա ընթացքում Մարտունի քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է. ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

18:20 Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ:

16:35 Արայիկ Հարությունյանն անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու անելիքների շուրջ:

16:33 Արցախի ՄԻՊ-ը հայտնում է, որ արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ են ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով:

Արտակ Բեգլարյանն անդրադարձել է այդ երևույթի պատճառներին. նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել: Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր:

Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել:

Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, Արտակ Բեգլարյանը հավանական է համարում, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Արցախի ՄԻՊ-ը համոզված է, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը:

16:08 Հայկական զինուժի ռազմական ինքնաթիռի ոչնչացման մասին Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. կատարյալ կեղծիք է:

15:00 Պաշտպանության բանակի զինծառայողները ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ են խոցել. առկա է նաև տեսանյութը:

ՏՈՍ-ի խոցումը / © ԶԻՆՈՒԺ MEDIA

11:00 Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը. Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել:

Հակառակորդի ոչնչացումը / © Արցախի ՊԲ

10:01 Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում: Պատմում է նաև իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին:

9:34 Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հաղորդվում է, որ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021