Պահանջում են Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը. ի՞նչն է պատճառը

ԱԳ նախարարի հարցազրույցի ընդդիմախոսները նրան մեղադրեցին հարցադրումներին անհրաժեշտ կերպով չհակազդելու մեջ: Մասնագետները վստահեցնում են՝ Մնացականյանը ճիշտ է վարվել:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն օրերս հյուրընկալվել է BBC-ի հանրահայտ «HARDtalk» («Դժվար խոսակցություն») ծրագրին: Համացանցում այն բուռն քննարկման տեղիք է տվել. մի մասը նրան մեղադրել է դավաճանության մեջ` պահանջելով հրաժարական ներկայացնել, իսկ շատերը ողջունել են նախարարի ողջախոհ պատասխանները:

Հարցազրույցը՝ հայերեն թարգմանությամբ / ©Ministry of Foreign Affairs of Armenia

Տեսնենք, թե հատկապես ինչի համար են նրան մեղադրում:

1) Հայաստանի ծանր վիճակը

Քաղաքագետ Արմեն Այվազյանն առաձնացրել է մի քանի հատված, որտեղ նախարարն, ըստ Այվազյանի, այլ պատասխան պիտի տար: Նրա խոսքով՝ ԱԳ նախարարը չի նկարագրել Հայաստանի ծանր աշխարհառազմավարական դրությունը, որն առաջացել է Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական ու ցեղասպանական քաղաքականության պատճառով։

Քաղաքագետի նշած հատվածում, սակայն, Զոհրաբ Մնացականյանը խոսում է առաջ շարժվելու մասին: ԱԳ նախարարի կեցվածքը, ըստ մի շարք քաղաքական գործիչների, վերլուծաբաններ ու օգտատերերի, տարբերվում է նախկինում ունեցած պարտվողական, խեղճացած կեցվածքից:

Մնացականյանը հանդես է գալիս որպես ուժ ունեցող, անվտանգությունն անհրաժեշտ կերպով ապահովելու ունակ պետության ներկայացուցիչ, և ոչ՝ որպես օգնություն հայցող:

2) Հակամարտության բուն պատճառները

«Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը ՀՀ արտգործնախարարին մեղադրում է նրանում, որ ոչ մի խոսք չասաց հակամարտության բուն պատճառների մասին և թե ով Է այն սկսել։ Նախարարին մեղադրում են նաև խճճվածության, հախուռնության մեջ:

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ Զոհրաբ Մնացականյանը ոչ մի տեղ «չի սայթաքել»: Նրա խոսքով՝ նախարարը ճիշտ է արել, որ ներքին բառաֆոնդով՝ «ազատագրում» և այլն, «խնդրի տեսլականը» չհանեց միջազգային լսարան:

Սաֆարյանը նշում է, որ Մնացականյանը պատասխանները հնչեցրել է միջազգային լսարանին հասու տերմիններով՝ այդ տարածքում ապրող 150.000 հայերը պետք է «միջազգայնորեն ճանաչված» ու «համաձայնեցված կարգավիճակ» ու «անվտանգություն» ունենան:

3) Շրջափակում և ագրեսիա

Արմեն Այվազյանը նշել է, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ոչ մի խոսք չի ասել ադրբեջանական շրջափակման և ագրեսիայի մասին և չի դատապարտել դրանք։

Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մնացականյանի տված հարցազրույցին: Ըստ նրա՝ այս հարցազրույցը ոչ միայն Սթիվեն Սակուրի հետ էր, այլև միջազգային լսարանի, որի պարագայում կարևոր բոլոր ուղերձները նշվել են:

Պատգամավորի խոսքով՝ դրանք են՝ Ադրբեջանի կողմից մարդասպանին հերոսացնելը, Ապրիլյան քառօրյայի բարբարոսությունները, Բաքվի որդեգրած ապակառուցողական մոտեցումը:

4) Շատ բառեր չասաց

Մնացականյանի ընդդիմախոսները նրան մեղադրեցին ինչ-ինչ բառեր, արտահայտություններ չարտաբերելու հարցում: Նրանք պնդրում են, մասնավորապես, որ անհրաժեշտ էր շարունակել նախորդ տասնամյակներում հայ հասարակության համար հնչեցված արտահայտությունների շեշտադրումը:

Սակայն արտաքին հարաբերությունների նրբություններին քաջածանոթ մասնագետները վստահեցնում են, որ միջազգային լսարանի համար կա հստակ բառապաշար, որն ընդունելի է, և պաշտպանում են արտաքին գերատեսչությունը ղեկավարող նախարարի կողմից այդ միջազգային նորմերը պահպանելն ու միջազգային տերմինաբանությունից չշեղվելը՝ չնայած լրագրողի սադրիչ հարցերին:

Ընդդիմախոսները, մասնավորապես, մեղադրում են հայ խաղաղ բնակչության դեմ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլուր ադրբեջանական իշխանությունների գործած բռնությունների, մշակութային ցեղասպանության, հայատյաց քաղաքականության, Թուրքիայի կողմից շրջափակման, ցեղասպանության ժխտման մասին հարցազրույցի ժամանակ չբարձրաձայնելու համար:

Սակայն Արցախյան հակամարտության պատմությանը, այդ ոլորտում տարիներ շարունակ աշխատած, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ձևաչափին քաջածանոթ գործիչները վստահեցնում են, որ Զոհրաբ Մնացականյանը ոչ միայն անհրաժեշտ կոռեկտությամբ պատասխանել է լրագրողին, այլ, ինչպես երևում է նաև տեսանյությում, նշել է. «Դուք խեղաթյուրում եք պատմությունը»: Մասնագետներն ընդգծում են, որ ԱԳ նախարարը չտրվեց սադրանքին և մնաց նախարարի, արտաքին դիվանագիտական

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021