Իրանական կողմը տուժել է Գորիս-Կապան ճանապարհի փակման հետևանքով

Ադրբեջանական կողմը, փաստացի, փակել է Իրանից, Պարսից ծոցից դեպի Վրաստան ու Սև ծով գնացող հիմնական ճանապարհը: Իրանական աղբյուրում խոսում են իրենց քաղաքացիների ու բեռնատարների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին:

Իրանական լրատվական հարթակներում անդրադարձել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմավարական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը: Հիշեցնենք, որ նախորդ օրն ադրբեջանական ուժերը փակել էին միջպետական ճանապարհի այդ հատվածը, որը, վերջին տվյալներով, դեռ բաց չէ:

Մասնավորապես, իրանական կողմից հաղորդում են, որ ճանապարհը փակելու հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել իրանական ավելի քան 40 բեռնատար ու մարդատար մեքենաներ: Դրանք ժամեր անց դուրս են բերվել շրջափակումից, սակայն իրանական տասնյակ այլ մեքենաներ նույնպես չեն կարողացել շարունակել ընթացքը (ավելի ուշ վարորդներին ուղղորդել են շարժվել վերանորոգման ընթացքում գտնվող շրջանցող ճանապարհով, խմբ.):

Ճանապարհը և փակված հատվածները / © Azariha

Իրանական աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, փաստացի, փակել է Իրանից, Պարսից ծոցից դեպի Վրաստան ու Սև ծով գնացող հիմնական ճանապարհը, որից գլխավորապես իրանական բեռնատարներն են օգտվում` հայկականներից բացի:

Դժգոհելով ադրբեջանական կողմի նման պահվածքից` իրանական աղբյուրը շեշտում է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհն Իրանը չի փակել` «չնայած այդ թշնամական և նվաստացուցիչ գործողությանը»:

Նշվում է, որ Իրանը պետք է մտածի իր քաղաքացիների և տարանցիկ ուղիների պաշտպանության մասին, քանի որ երկրի սահմաններն ու առևտրային գործընթացները վտանգված են: Ենթադրություն կա, որ հայկական տարածքով իրականացվող փոխադրումներին խոչընդոտելու հետևանքով կարող է դոլարի արժեքը բարձրանալ` վնասելով իրանական տնտեսությանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021