#Սյունիք

Հ. Թումանյան
5

Շաքիում կալանավորված Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ սկսված քննությունը կշարունակվի Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս միջադեպը չի կապվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հնարավոր փոխանակման հետ։

Հ. Թումանյան
14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։

Հ. Թումանյան
3

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանման գործով երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից մեկը կալանավորվել է։

Հ. Թումանյան
2

Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված մարզային միջոցառումների հերթական կանգառը Կապանն էր։ Տոնական ծրագիրը միավորել է երաժշտական ելույթներն ու հրավառությունը։

Խմբագրություն
10,163

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզի վրա, որպեսզի արգելափակեն Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա:

Խմբագրություն
1,017

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը քիչ հնարավոր է համարում, որ Ադրբեջանի հետ նոր լայնածավալ պատերազմ կսկսվի, սակայն չի բացառում առաջիկայում տեղային ռազմական գործողությունների հավանականությունը:

Խմբագրություն
2,485

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ` ճանապարհը փակելով ադրբեջանցիները պահանջ են դրել, որը հայկական կողմն իրականացրել է: Նրա խոսքով` տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը։

Խմբագրություն
2,460

Ադրբեջանական կողմը, փաստացի, փակել է Իրանից, Պարսից ծոցից դեպի Վրաստան ու Սև ծով գնացող հիմնական ճանապարհը: Իրանական աղբյուրում խոսում են իրենց քաղաքացիների ու բեռնատարների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին:

Խմբագրություն
922

Տեղ համայնքի ղեկավարը նշել է, որ ադրբեջանցիները շարունակում են ինժեներական աշխատանքները: Կամավորները, նրա խոսքով, պատրաստ են ցանկացած պահի աջակցելու զինվորականներին, քանր որ վտանգը մշտապես առկա է:

Խմբագրություն
1,684

ԵՄ-ն շուրջ 1,5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում հինգ ուղենշային ծրագրերի իրականացման համար: Թիրախային խմբերն են` մանր ու միջին ձեռնարկություններ, Հյուսիս-Հարավ ծրագիր, թվային վերափոխում, գիտություն, տեխնիկա, նորարարություն, Սյունիքի մարզ և կանաչ Երևան:

Խմբագրություն
1,347

Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին»:

Խմբագրություն
1,807

Պապիկյանի խոսքով` հուլիսին Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության տենդեր է հայտարարվելու: Հյուսիս-հարավ ավտոճանապարհի այս հատվածում կառուցվելու են թունելներ, որոնցով հնարավոր կլինի Սիսիանից դուրս գալ անմիջապես Քաջարան, ապա` Ագարակ և Իրանի սահման:

Խմբագրություն
16,371

Շուրջ 30 ադրբեջանցի զինվորականներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հոսպիտալ։

Խմբագրություն
4,345

Նախարարությունն ընդգծել է, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Խմբագրություն
7,759

Տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Հայաստանի Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանցի զինվորականներ:

Խմբագրություն
24,626

Նշվում է, որ եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, ՀՀ զինված ուժերը պատրաստվում են ուժ կիրառել։

Խմբագրություն
7,835

Ռուսների ժամանումից առաջ տեղում գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումները շատ օպերատիվ են գործել, գրագետ ու համարձակ աշխատանքների արդյունքում ադրբեջանցիները կանգ են առել: Ներկայումս ռուս զինվորականները գտնվում են Գորիսում, սպասվում է, որ այդտեղ է ժամանելու խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը:

Խմբագրություն
813

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը պայմանավորվել են օրակարգային հարցերի վերաբերյալ առավել հանգամանալից քննարկումների նպատակով առաջիկայում կազմակերպել Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան:

Խմբագրություն
1,327

Հայաստանի սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Դոնբասում սկիզբ առնող պատերազմն անմիջական սպառնալիք կարող է լինել առնվազն Սյունիքի համար, քանի որ Ռուսաստանի ուշադրությունը մեծապես կսևեռվի դեպի Ուկրաինան: Իսկ Ադրբեջանն այդպիսի հարմար առիթի է սպասում:

Խմբագրություն
277

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ներկայումս ադրբեջանցիները գտնվում են համայնքում և սահմանազատման աշխատանքներ են տանում: