28 տարվա եթերից հետո փակվել է «Ինքդ քեզ ռեժիսոր» հաղորդումը

1992թ-ից՝ առաջին թողարկումից սկսած հաղորդումը վարող Ալեքսեյ Լիսենկովը նշել է, որ որպես հաղորդավար հասկանում է, բայց որպես մարդ չի կարող հասկանալ:

«Ինքդ քեզ ռեժիսոր» («Сам себе режиссер») հեռուստածրագրի հաղորդավար Ալեքսեյ Լիսենկովը հայտնել է, որ Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության (ՀՌՊՀԸ) և նրան պատկանող
«Россия 1» հեռուստաալիքի որոշմամբ հաղորդման հեռարձակումը դադարեցվել է:

Հեռուստահաղորդավարի խոսքով՝ որպես հեռուստատեսության 35 տարվա մասնագետ, հասկանում է այդ որոշումը, բայց որպես մարդ դժվար է ընդունել, սակայն ստիպված պետք է համակերպվի:

Հաղորդման առաջին թողարկումը, 1992թ. / ©Kinopolus

Լիսենկովը շնորհակալություն է հայտնել բոլոր հյուրերին, մասնակիցներին ու հեղինակներին: Տեսանյութի վերջում հեռուստահաղորդավարը ցուցադրել է շոուի առաջին թողարկումից 20 վայրկյան, որտեղ երիտասարդ Լիսենկովը ներկայացնում է նոր հաղորաշարը:

ՀՌՊՀԸ հոլդինը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ դադարեցվել են «Утренняя почта» և «Смехопанорама» հաղորդումները: Ժամկետների և պատճառների մասին չի հաղորդվել:

Հաղորդմանն ուղարկված տեսանյութ, հեղինակը հեռուստացույց է շահել / ©ООД. Ромашка

«Ինքդ քեզ ռեժիսորը» կամ «Сам себе режиссер»-ն առաջին ժամանցային հաղորդում է ռուսական հեռուստատեսությունում: Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1992թ. հունվարին: Վերջին թողարկում եղել է 2019թ. դեկտեմբերի վերջին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021