28 տարվա եթերից հետո փակվել է «Ինքդ քեզ ռեժիսոր» հաղորդումը
1992թ-ից՝ առաջին թողարկումից սկսած հաղորդումը վարող Ալեքսեյ Լիսենկովը նշել է, որ որպես հաղորդավար հասկանում է, բայց որպես մարդ չի կարող հասկանալ:
«Ինքդ քեզ ռեժիսոր» (“Сам себе режиссер”) հեռուստածրագրի հաղորդավար Ալեքսեյ Լիսենկովը հայտնել է, որ Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության (ՀՌՊՀԸ) և նրան պատկանող
“Россия 1” հեռուստաալիքի որոշմամբ հաղորդման հեռարձակումը դադարեցվել է:
Հեռուստահաղորդավարի խոսքով՝ որպես հեռուստատեսության 35 տարվա մասնագետ, հասկանում է այդ որոշումը, բայց որպես մարդ դժվար է ընդունել, սակայն ստիպված պետք է համակերպվի:
Լիսենկովը շնորհակալություն է հայտնել բոլոր հյուրերին, մասնակիցներին ու հեղինակներին: Տեսանյութի վերջում հեռուստահաղորդավարը ցուցադրել է շոուի առաջին թողարկումից 20 վայրկյան, որտեղ երիտասարդ Լիսենկովը ներկայացնում է նոր հաղորաշարը:
ՀՌՊՀԸ հոլդինը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ դադարեցվել են “Утренняя почта” և “Смехопанорама” հաղորդումները: Ժամկետների և պատճառների մասին չի հաղորդվել:
«Ինքդ քեզ ռեժիսորը» կամ “Сам себе режиссер”-ն առաջին ժամանցային հաղորդում է ռուսական հեռուստատեսությունում: Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1992թ. հունվարին: Վերջին թողարկում եղել է 2019թ. դեկտեմբերի վերջին:
Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։
Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։
Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։
CERN-ի LHCb փորձարարական խումբը ստացել է B⁰ մեզոնի՝ մյուոնի և հակամյուոնի տրոհման վկայություն։ Ըստ Ստանդարտ մոդելի՝ այս պրոցեսը տեղի է ունենում նման մեզոնների մոտավորապես յուրաքանչյուր տասը միլիարդ տրոհումից մեկում։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա