Առաջատար դիզայներն արագ պատրաստման փլավի համար ջրի հետ շփումից սոուսի վերածվող փաթեթավորում է ստեղծել

Նոր փաթեթավորումը նախատեսված է արագ պատրաստվող փլավի՝ մինչ այժմ օգտագործվող պլաստիկե փաթեթներին փոխարինելու համար:

Առաջադեմ դիզայներ Հոլի Գրաունդսը մշակել է փաթեթավորում` փլավի արագ պատրաստման համար, որը սոուսի վերածվում ջրի հետ շփման ժամանակ: Նորույթի գաղափարը շրջակա միջավայրը պլաստիկի աղտոտումից նվազեցնելն է:

Նոր փաթեթավորում / © Հոլի Գրաունդս

Արագ պատրաստվող փլավի սովորական տարբերակները փաթեթավորված են պլաստիկով, որի մեջ սովորաբար ավելի փոքր փաթեթներ են՝ սոուսով ու համեմունքներով: Գրաունդսը որոշել է լիովին հրաժարվել դրանցից՝ ստեղծելով օսլայի հիմքով փաթեթներ, որը ջրի հետ շփումից լուծվում է՝ վերածվելով սոուսի: Առավել խոշոր բաղադրությունները, օրինակ՝ մանր ծովախեցգետինները, պահվում են փաթաթանում, քանի դեռ այն չի լուծվել:

Նոր փաթեթավորում / © Հոլի Գրաունդս

Դիզայները խորհուրդ է տվել փլավը պահել մոմապատ թղթե փաթեթի մեջ:

Նոր փաթեթավորում / © Հոլի Գրաունդս

Գրաունդսը պատմել է, որ խոհանոցում հաջողությամբ փորձարկել է, իսկ փաթեթի պատրաստման մեթոդն անվանել է «շատ հեշտ»: Նրա խոսքով՝ բաղադրությունը խառնվում և տաքացվում է այնքան, մինչև խառնուրդն անհրաժեշտ չափով խտանա: Դրանից հետո պետք է ավելացնել համեմունքներ և հոտեր, ապա լցնել ֆորմայի մեջ, որպեսզի 24 ժամ սառչի: Ապա ստացված շղարշով փաթաթվում են փլավի չորացված աղյուսներ:

Պատրաստման եղանակը / © Հոլի Գրաունդս

Գրաունդսը փորձել է նաև արագությունը, ինչը ցույց է տվել, որ փաթեթավորված փլավն առավել արագ է պատրաստվում, քան սովորական պլաստիկե փաթեթավորմամբ փլավները: Տարբերությունը մեկ րոպե է կազմել: Դիզայները նշել է, որ նորահայտ ծածկոցը փլավի համի ու թունդության վրա չի ազդել:

Բրնձի ու մակարոնի նոր փաթեթավորում / © Հոլի Գրաունդս

Գրաունդսի կարծիքով՝ փաթեթավորումը կարելի օգտագործել նաև այլ ապրանքների համար: Օրինակ՝ բրնձի կամ մակարոնի: Շղարշը թույլ կտա քիչ պլաստիկ օգտագործել և սնունդն անմիջապես պատրաստել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021