20-ից ավելի ապշեցուցիչ փաստեր, որոնք կստիպեն կասկածել մինչ այդ ունեցած գիտելիքները
Իսկ դուք գիտեի՞ք, որ խոլեստերինն ուղեղին օգնում է սովորել և հիշել նոր տեղեկությունը: Կամ որ հասուն տարիքի մարդու ուղեղը դեռ ընդունակ է ստեղծելու նոր նեյրոններ: Առաջարկում ենք օգնել նրան՝ նոր տեղեկություններով հագեցնելու: Ի դեպ՝ մարդկության համար հաճելի պարգև է այն, որ մեր հիշողությունը գործնականում անսահմանափակ է:
– Ի սկզբանե բոլոր սաղմերն աղջիկ են: Տղամադրկային ու կանացի բոլոր մարմիններն իրենց զարգացումը սկսում են միևնույն ելակետային կետից: Այսինքն բոլոր սեռական օրգանները նույնատիպ են և ֆենոտիպորեն հանդիսանում են կանացի:
– Մեր մոլորակի ընդերքում շուրջ կվադրիլիոն տոննա ալմաստ է թաքնված:
– Գյուտարար Ջոն Շեպարդ-Բարոնը ցանկացել է 6-անիշ ծածկագիր սահմանել, սակայն նրա կինը կարողացել է հիշել միայն 4-ը:
– Բարձրակրունկ կոշիկներն առաջինը փորձել են տղամարդիկ: Պարսից հեծյալները նրանց օգնությամբ ովքերն ավելի համար են տեղավորել:
– 2021թ. հունվարի 1-ից Հավայան կղզիներում պաշտոնապես արգելվում է օքսիբենզոն և օքտինոքսատ պարունակող արևապաշտպան քսուքների օգտագրծումը, քանի որ այդ նյութերը վնասում են բուստերին:
– «Աստղային պատերազմների» լույսային թրի ձայնը Բեն Բյորտը ստեղծել է աշխատող կինոպրոեկտորի ձայնի և հին հեռուստացույցի աղմուկի միավորմամբ:
– 1984թ. ԽՍՀՄ-ում ստեղծվել է լազերային ատրճանակ՝ տիեզերագնացների ինքնապաշտպանության համար:
– Երկրի վրա թթվածնի հիմնական աղբյուրն օվկիանոսն է: Ֆիտոպլանկտոնները և ջրիմուռներն արտադրում են մթնոլորտում առկա թթվածնի կեսից ավելին:
– Լորի կապիկները ներկայումս հայտնի միակ պրիմատներն են, որ կարող են իրենց թույնով սպանել մարդուն:
– Մարզասրահի ծանրաքարերի վրա ավելի շատ բակտերիաներ կան, քան՝ զուգարանակոնքի մեջ:
– Կովերի հարձակումներից ավելի շատ մարդ է տուժել, քան՝ շնաձկների:
– Կեպելի պտուղները կարելի է օգտագործել որպես հոտավետ միջոցներ: Նրա հաճելի բույրը երկար պահպանվում է մաշկի վրա նույնիսկ կարող է փոխել մարդու կղանքի հոտը: Ճավա կղզու բնակիչները կեպելն օգտագործում են որպես հակաբեղմնավորիչներ:
– Առաջին սարափ ֆիլմը՝ «Սատանայի ամրոցը», էկրան է բարձրացել 1896թ. դեկտեմբերի 24-ին, Փարիզում: Դիպաշարի համաձայն՝ Մեֆիստոֆելն ահաբեկում է ամրոցի դժբախտ այցելուներին: Գլխավոր դերերում ռեժիսոր Ժորժ Մեյլեսն ու նրա կինն էին՝ Ժաննա Դ’Ալսին:
– Տիեզերքում ամենատարածված գույնը բաց դարչնագույնն է (բեժ): Տիեզերագնացներն այն անվանել են «տիեզերական լատտե»:
– Պինգվինը կարող է ցատկել 155 սմ բարձրությամբ:
– Ֆլամինգոյի փետուրները վարդագույն-նարնջագույն են դառնում կարոտինոիդի շնորհիվ. սա գազարին գույն հաղորդող նյութն է:
– Ազատության արձանը՝ ֆրանսուհի է: Ամերիկյան հեղափոխության տարիներին Ֆրանսիան արձանը նվիրել է Ամերիկային՝ որպես ժողովուրդների բարեկամության նշան:
– Ամենաթանկարժեք քարը կարմիր ադամանդն է՝ 1 կարատը՝ 1 մլն դոլար: Ներկայումս աշխարհում դրանք 30-ից պակաս են: Ամենաթանկարժեքը 5.11 ct Moussaieff Red Diamond-ն է, գնվել է 2011թ.՝ 8 մլն դոլարով:
– Վաշինգտոնի մայր տաճարի պատին առկա է «Աստղային պատերազմներից» Դարտ Վեյդերի գլուխը:
– Ծորակից թափվող տաք ու սառը ջրի ձայնը նույնը չէ:
– Էդինբուրգի համալսարանում գոյություն ունի Արթուր Քյոստլերի անվան պարահոգեբանության ամբիոն: Այնտեղ ուսումնասիրում և դասավանդում են այն ամենը, ինչ կապ ունի միստիկայի հետ:
– Իրականում ծառերի վրա տերևներն այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք աշնանը: Տերևը կանաչ ներկող քլորոֆիլը ոչնչանում է, և մենք տեսնում ենք տերևի իսկական գույնը:
– Դժվար է հավատալ, բայց կապուտաչյա մարդիկ մեր մոլորակում հայտնվել են ավելի ուշ, քան բրուտագործությունը: Աչքերի բաց գույնի համար պատասխանատու գենը հայտնվել է 10 հազար տարի առաջ, իսկ առաջիկ կերամիկական արձանիկը պատրաստվել է մ.թ.ա. շուրջ 29-25 հազար տարի առաջ:
– Օրանդան արհեստականորեն ստեղծված ձուկ է՝ գլխի վրա հետաքրքիր աճույթով:
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։
Միկրոպլաստիկի մասնիկները ջրում կարող են ինքնաբերաբար առաջացնել թթվածնի ակտիվ ձևեր, այդ թվում՝ հիդրօքսիլ ռադիկալներ։ Նոր լաբորատոր հետազոտությունը բացահայտում է հնարավոր մեխանիզմ, որով պլաստիկի մանր մասնիկները կարող են վնասել կենսաբանական մոլեկուլներն ու բջիջները։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները