Հայաստան-Իրան բիզնես ֆորումը մեկնարկել է. արդեն պայմանավորվածություններ կան

Երևանում հունիսի 29-ին մեկնարկել է Հայաստան-Իրան բիզնես ֆորումը, որի շրջանակներում գործարարներն առևտրային կապերի ամրապնդման բանակցություններ են սկսել: Ֆորումում ներկայացված են իրանական 10 և հայկական 40 ընկերություններ:

Երևանում հունիսի 29-ին մեկնարկել է  Հայաստան-Իրան բիզնես ֆորումը, որի շրջանակներում գործարարներն առևտրային կապերի ամրապնդման բանակցություններ են սկսել:

Բիզնես ֆորումին մասնակցում է Իրանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների պատվիրակությունը` բաղկացած Իրանի 25-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներից: Ֆորումում ներկայացված են իրանական 10 և հայկական 40 ընկերություններ:

Մասնավորապես, «Rhyton Solutions» ընկերության տնօրեն Մասուդ Հասանին նշել է, որ առաջին անգամ են Հայաստանում, սակայն համագործակցության փորձ ունեն։ Նրա խոսքով` հայկական կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրային պատվեր նախկինում եղել է, որն իրականացրել է իրանական ընկերությունը:

Ֆորումից հետո, Հասանիի համոզմամբ, հնարավոր է նոր` ավելի մեծ ծրագրերի իրականացում տարբեր ձևաչափերում: Նա հույս է հայտնել նաև, որ երկու երկրի համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի համաշխարհային շուկայում նույնպես առաջխաղացում ունենալ: Հասանին հավելել է, որ օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են նախատեսված ՏՏ ոլորտի տարբեր ընկերությունների հետ։

Մասնակիցներից Էմադե Ասկարիեն, ով նույնպես ՏՏ ոլորտն է ներկայացնում, շեշտել է, որ նպատակ ունեն երկու երկրի միջև համագործակցությունն էլ ավելի բարձրացնել։ Նրա խոսքով` մտադրություն ունեն Հայաստանում արտադրություն սկսել, ապա` հայկական ընկերությունների հետ մուտք գործել համաշխարհային շուկա։

Շինանյութերի սերտիֆիկացմամբ և լաբորատոր փորձարկումներով զբաղվող «Փ․Աբաջյան» ՍՊԸ տնօրեն Փիրուզա Աբաջյանի խոսքով` իրենց հետաքրքրել է իրանական ցեմենտը, որն արտադրվում է ու ներմուծվում է Հայաստան։ Տնօրենն ընդգծել է, որ բազմիցս հանդիպել են իրանական կողմի հետ, իսկ ֆորումի շրջանակներում փորձում են համագործակցության եզրեր գտնել նրանց հետ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021