Քաղաքագետը համեմատել է Փաշինյանի և Լուկաշենկոյի՝ ընդդիմության դեմ պայքարի մեթոդները

Բորիս Ռոժինը նշել է, որ «պարզապես սպասելով ընդդիմությանը հաղթելու» մեխանիզմը հաջողությամբ կիրառել է նաև Բելառուսի նախագահը: Այս մեթոդի արդյունքում, ժողովրդի կողմից բավարար աջակցություն չստանալով, բողոքի ցույցերն իրենք իրենց մարում են:

Տեղեկատվական-վերլուծական «Կասսադ» կենտրոնի գլխավոր խմբագիր Բորիս Ռոժինն ընդհանրություններ է գտել Հայաստանի վարչապետի և Բելառուսի նախագահի գործողություններում, որոնք ուղղված են ընդդիմության դեմ: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների դեմ պայքարում կարող է կիրառել միայն իր համբերության ուժը:

Քաղաքագետը, անդրադառնալով վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, իշխող ուժի և հատկապես Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին, գործադուլներին, ճանապարհները փակելուն, հիշեցրել է, որ գրեթե նույն կերպ էլ Նիկոլ Փաշինյանն էր եկել իշխանության՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ռոժինի խոսքով՝ Հայաստանում իշխանության ղեկավարի փոփոխությունն արագացնելու նպատակով ընդդիմադիրները տեղեկատվական դաշտ են նետում լուրեր, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել Նոր տարուց հետո կամ արդեն տվել է:

Սակայն պաշտոնական մակարդակներում նման բան չկա: Փորձագետի խոսքով՝ ոչ մի պայմանական Վազգեն Մանուկյանի Փաշինյանը չի պատրաստվում իշխանություն հանձնել: Ընդհանուր առմամբ՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար փորձագետն անհրաժեշտ է համարել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն վստահությամբ նշել է, որ Հայաստանի վարչապետը նաև այս հարցում չի շտապի:

Ռոժինի համոզմամբ՝ Փաշինյանն այլ տարբերակ չունի, քան պարզապես «նստել ու սպասել», մինչև բողոքի ցույցերն իրենք իրենց կմարեն:

Նրա խոսքով՝ այդ ճանապարհը բոլորին է հայտնի. գրեթե նույն մեխանիզմն է գործադրել նաև Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդ որում՝ բավականին հաջողված կերպով: «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը Ֆրանսիայում նույնպես նշված մոդելով հաղթահարվեցին և Էմանուել Մակրոնը չընկրկեց, այնպես որ, քաղաքագետի խոսքով, Հայաստանի վարչապետն իշխանությունը պահելու այս գործելաոճի՝ «պարզապես սպասելու» մի քանի հաջողված փորձեր ունի աչքի առաջ: Հատկապես, երբ նրա հակառակորդները երկրում մեծ աջակցություն չեն վայելում, իսկ ընդդիմության ղեկավարների նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքը գերիշխում է:

Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը տհաճ երկընտրանքի առաջ է կանգնած. մի կողմից չի կարող հանդուրժել իրեն չարդարացրած Փաշինյանին, մյուս կողմից՝ ավելի լավ տարբերակ առաջադրված չէ:

Սակայն, Ռոժինի խոսքով, ամեն դեպքում որոշում պետք է կայացնել. որքան ձգձգվի այս ճգնաժամը, այնքան երկրի համար հետագայում հետևանքները լուրջ կլինեն. Հայաստանի քաղաքական կառուցվածքը կարող է պարզապես չդիմակայել այդպիսի ճնշմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021