Կասպից ծովի ադրբեջանական հատվածում խոշոր պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանական նավթային պետական ընկերությունը` SOCAR-ը, հայտարարել է, որ Դաշլի կղզում տեղի ունեցած պայթյունը կապված չէ նավթարդյունահանման հետ: Հավանական պատճառ է նշվել կեղտային հրաբխի ժայթքումը: Հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում են:

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գիշերը խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների հրապարակած տեսանյութերում ու լուսանկարներում երևում է, որ պայթյունից հետո բռնկված հրդեհը երկար ժամանակ չի մարել:

Պայթյունը տեղի է ունեցել Դաշլի կղզում` ափից մոտ 30 կմ հեռավորության վրա (Բաքվից` մոտ 80 կմ դեպի հարավ):

Նավթային պետական ընկերության` SOCAR-ի նախնական տվյալներով` գազային հրաբուխ է ժայթքել: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանական նավթարդյունաբերական հարթակ է պայթել:

Պայթյուն Կասպից ծովում / © РБК

Հաղորդվել է, որ ընկերության վերահսկողության ներքո գտնվող ծովային հարթակներում և արդյունաբերական օբյեկտներում վթար տեղի չի ունեցել: Կասկած է հայտնվել, թե պայթյունի պատճառը կարող է լինել ծովում կեղտային հրաբխի ժայթքումն է:

Ադրբեջանական պետական այլ մարմիններ նույնպես շտապել են հայտարարել, թե Կասպից ծովի նավթային ենթակառուցվածքներում արտակարգ դեպքեր չեն գրանցվել, սակայն նշվել է, որ պայթյունի պատճառները դեռ հետաքննվում են:

Պայթյուն Կասպից ծովում / © Новости Армении и Азербайджана

Ադրբեջանական սոցցանցերում մեկ այլ վարկած էր առաջ քաշվել, ըստ որի`Կասպից ծովում տանկեր է պայթել: Ադրբեջանի ծովային նավագնացության պատասխանատուների կողմից այս վարկածը նույնպես հերքվել է:

SOCAR-ն ավելի ուշ հայտարարություն տարածեց, ըստ որի` հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021