Նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է հայտարարել «Փոքր երկրների ակումբի» ստեղծման մասին

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է տեխնոլոգիական ստարտափների, աշխարհի վերափոխման և փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարների մասին։

Նախագահը պատմել է, որ տևական ժամանակ է, որ իր մոտ ծնվել է փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարը։ Սարգսյանի խոսքով՝ այդ կապացկությամբ քննարկում է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ։ Նրանց թվում են Կատարի էմիրը, Աբու Դաբիի թագաժառանգը, Սինգապուրի վարչապետը, Ռուանդայի և Մոնտենեգրոյի նախագահները և այլն։

Հանրապետության նախագան այս գաղափարի մասին հրապարակայնորեն հայտարարել է Իսրայել կատարած այցի ժամանակ։ Արմեն Սարգսյանը նշել է, որ գաղափարը, կարծես, կյանքի է կոչվում, և խոստացել է առաջիկայում պաշտոնապես հայտարարել ակումբի բացման մասին։

Բրիտանական պարբերականի հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ ներկայումս փոքր պետություն լինելու համար նպաստավոր ժամանակահատված է, քանի որ ժողովրդավարական նորմերի վրա հիմնված միջազգային ինստիտուտների տարածումը, որը զուգորդվում է համաշխարհային շուկաների փոխկապակցվածության և հասանելիության աճի հետ, թույլ է տալիս, որ այդ փոքր պետությունները (այդ թվում՝ Հայաստանը) ոչ միայն բարգավաճեն, այլև՝ ազդեցություն ունենան բազմաբևեռ աշխարհակարգի զարգացման վրա:

Նախագահի խոսքով՝ Covid-19-ի համավարակը և նման այլ մարտահրավերները բազմաթիվ փոքր երկրների համար արդյունավետ համագործակցության ձգտելու համար հավելյալ շարժառիթ են։ Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ եթե փոքր պետությունները որպես հավաքական ուժ հանդես գան, կարող են շոշափելի փոփոխություն կատարել աշխարհն առավել անվտանգ ու ներդաշնակ դարձնելու առումով: Ակումբի առաքելություններից մեկը պետք է լինի փոքր պետությունների կողմից հավաքական գործողությունների և միջազգային նախաձեռնությունների նորարարական մոտեցումների բացահայտումը:

Ակումբը փոքր պետությունների համար կարող է դառնալ զարգացման նոր ռազմավարությունների և աճի մոդելների գեներատոր՝ այս նոր դարաշրջան մտնելուն զուգընթաց, իսկ նոր դարաշրջանն, ըստ նախագահի, ձևավորվում է երեք շարժիչ ուժի վրա՝ ա) թվայնացում ու արդյունաբերական նոր հեղափոխություն, բ) կայուն զարգացման հրամայական և տնտեսական բազմաբևեռություն, գ) և պետականամետ ազգայնականություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021