Հունիսի 15, 2020, 09:53
Խմբագրություն Hovhannisyan
519

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 397 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17064-ի: Նախորդ օրը Covid-19 կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, առողջացել են 62-ը:

Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց / © Medialab / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 285-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է:

Մինչ օրս առողջացել է 6276 մարդ: Փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն