Յուրօրինակ քարացուկը պահպանել է կաղամարների վրա պտերոզավրերի որսի ապացույցները

Եվրոպացի հնէաբանները հայտնաբերել են թռչող պտերոզավրի ատամի կտորը, որը մնացել է մահից հրաշքով փրկված հնագույն գլխոտանու քարացած մարմնում:

Ժամանակակից թռչունների նախնիները՝ պտերոզավրերը, պատկանել են թռչող մողեսների ամենանշանավոր խմբին: Նրանց շարքում Rhamphorhynchus տեսակն առանձնացել է երկար, բարակ և ամուր պոչով՝ ծայրին փնջիկով: Ռամֆորինխները սնվել են հիմնականում ձկներով, որոնց որսացել են ջրի մեջ սուզվելով և օգտվելով երկար, ատամներով զինված երախով: Ձկան ոսկորներ ու թեփուկներ ոչ հաճախ են հանդիպում նրանց քարացուկներում:

Բոխումի Ռուրյան համալսարանից հնէաբան Ռենե Հոֆմանի գլխավորած խմբի կողմի կողմից ուսումնասիրված օրինակը ցույց է տվել, որ ռամֆորինխները որսացել են նաև ծովային այլ կենդանիների: Շուրջ 150 մլն տարի թվագրվող գլխոտանու մնացորդները պահպանել են նրան ճանկած մողեսի ատամը:

Յուրօրինակ գտածոն հայտնաբերվել է 2012թ. բավարական Այխշտետ քաղաքի մոտակայքում: Այստեղ, կրաքարի հին հանքավայր Զոլնհոֆենում գտնվում են յուրյան դարաշրջանի կենդանիների բազմաթիվ մնացորդներ, այդ թվում՝ դինոզավրերի ու պտերոզավրերի: Այդ հնագույն ժամանակներում այս քարքարոտ տեղանքը եղել է արևադարձային տաք ու ծանծաղուտ վայր՝ ոչ մեծ կղզյակներով:

Plesioteuthis կալմարի քարացուկ՝ պտերոզավրի ատամը նրա մարմնում / ©René Hoffmann et al., 2020

Իհարկե, այստեղ ծաղկում է ապրել ծովային կենդանիների համայնքը, որոնցով և սնվել են պտերոզավրերը: Նրանց շարքում հնէաբանները գտել են 30 սանտիմետրանոց կաղամարի հրաշալի պահպանված օրինակ, որը պատկանում է Plesioteuthis անհետացած տեսակին և պահպանել է գիշատիչ ռամֆորինխի ատամի հստակ հետքը:

Ենթադրվում է՝ պտերոզավրը սուզվել է կակղամորթի ետևից, ճանկել է նրան, բայց չի կարողացել դուրս բերել և ուտել: Որսը կարող էր, օրինակ, շատ մեծ և ուժեղ լինել կամ շատ խորը, և մողեսը չի կարողացել բարձրացնել նրան՝ վերջինի մարմնում թողնելով կոտրված ատամը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021