Քարվաճառի ճանապարհը վաղը չի փակվի, իսկ Բերձորը մնալու է հայկական. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Քարվաճառի շրջանով անցնող ճանապարհը նոյեմբերի 15-ից չի փակվելու. այն կաշխատի դեռևս ինչ-որ ժամանակ: Բերձոր քաղաքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Բաբայանը նշել է, որ այն հայկական է մնալու, քաղաքով է իրականացվելու կապը ՀՀ-ի և Արցախի միջև, քաղաքից տարհանում չի կատարվելու:

Արցախի նախագահի խոսքով՝ ռուսական կողմը 3 տարվա ընթացքում Բերձոր-Ստեփանակերտ նոր ճանապարհ է կառուցելու՝ շրջանցելով Շուշին: Բերձորը, Բաբայանի հաղորդմամբ, մնալու է Արցախի Հանրապետության կազմում:

Հարցազրույց Դավիթ Բաբայանի հետ / © Factor TV

Տեղի ունեցածի պատճառների վերաբերյալ հարցին Դավիթ Բաբայանը պատասխանել է, որ մեղավորին դրսում չպետք է փնտրենք. «Մենք ենք հիմնական մեղավորը»: Նրա խոսքով՝ քանի դեռ հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, Ստեփանակերտից գողություն է կատարում, ատելության մթնոլորտ է, խնդրի լուծում հնարավոր չէ: Բաբայանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համարել ունենալ սրտացավ ղեկավարություն, ովքեր Հայաստանն ու Արցախի փրկված հատվածը դուրս կբերեն ծանր կացությունից:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվել է հայտարարություն, ըստ որի հրադադար է հաստատվել, Արցախում տեղակայվում են խաղաղապահ ուժեր, իսկ նոյեմբերի 15-ից Քարվաճառի, նոյեմբերի 20-ից՝ Աղդամի, դեկտեմբերի 1-ից Լաչինի շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021