«Գենետիկ պատվաստումը» մկներին պաշտպանել է քիմիական զենքից

Ամերիկյան գիտնականները մկների ԴՆԹ-ում ներդրել են ֆոսֆորաօրգանական նյարդակաթվածային թունավոր նյութերից, այդ թվում՝ զարինից և VX-ից լիարժեք պաշտպանություն ապահովող գեն:

Ի հեճուկս բոլոր արգելքներին ու խոստումներին՝ ժամանակակից հակամարտություններում կիրառվում են նաև ռազմական թունավոր նյութեր: Դրանք չեզոքացնելու համար անհրաժեշտ է շտապ հակատոքսին կիրառել: Ամերիկյան գիտնականները նոր մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս դեղամիջոցն արտադրել անմիջապես օրգանիզմում:

Մարդկանց վրա գործնական փորձարկում դեռ չի իրականացվել: ԱՄՆ բանակի հակաքիմիական պաշտպանության բժշկական հետազոտական ինստիտուտից Նագեշվարարաո Չիլուկուրին և նրա գործընկերները հաղորդել են լաբորատոր մկների վրա արված առաջին հաջող փորձարկումների մասին:

Խոսքը ֆոսֆորաօրգանական միացության մասին է, որը կիրառվում է որպես նյարդակաթվածահարային թունավորող նյութ (զարին, տաբուն, VX կամ «Նովիչոկ»): Այդ տոքսինների թիրախը նյարդերի և մկանային բջիջների միջև ազդանշանների փոխանցման ացետիլհոլինային մեխանիզմն է: Դրա աշխատանքի խախտումը հարուցում է սպազմ, պարալիչ, վատագույն դեպքում՝ շնչառության դադարեցմամբ մահ:

Աթրոպինը և օրգանոֆոսֆատների այլ հակատոքսինները խոչընդոտում են դրանց միավորումը ացետիլհոլինային ռեցեպտորների հետ և օրգանիզմին ժամանակ են տալիս՝ տոքսինի մոլեկուլների չեզոքացման և դուրսբերման համար: Հասկանալի է, որ հակատոքսինը պետք է ընդունել հնարավորինս արագ, բայց նույնիսկ այդ դեպքում նյարդային համակարգը որոշակի կվնասվի:

Այդ իսկ պատճառով ամերիկյան գիտնականները որոշել են այլ ճանապարհ գտնել: Նրանք ուշադրություն են դարձրել պարաոքսոնազ 1-ի ֆերմենտի վրա (Paraoxonase 1, PON1), որը մասնակցում է օրգանոֆոսֆատների չեզոքացմանը: Որոշ ժամանակ առաջ այդ սպիտակուցն արհեստականորեն մշակվել էր արդյունավետության բարձրացման համար և նույնիսկ փորձարկվել էր կենդանիների վրա: Ցավոք, այդպիսի մոտեցումը պրակտիկ չէ. օրգանիզմի իմունային համակարգը հարձակվում է արյան մեջ ֆերմենտ հայտնվելիս և ինքնուրույն է գործում դրա դեմ:

Այդ խնդիրը շրջանցելու համար այս անգամ օգտագործվել է ոչ թե սպիտակուցը, այլ նրա գենը, որը վիրուսային վեկտորի օգնությամբ ներարկվել է լաբորատոր մկների լյարդի մեջ: Իսկապես, շուտով կենդանիների արյան մեջ հայտնաբերվել է «մշակված», ռեկոմբինանտնային PON1-IF11-ի էական քանակություն: Սպիտակուցի մակարդակը կայուն է մնացել մոտ հինգ ամիս՝ կրծողներին դարձնելով թույնի նկատմամբ անզգայուն: Մեկուկես ամսվա ընթացքում մկները ընդունել են մահացու օրգանոֆոսֆատների 9 չափաքանակ՝ ներառյալ զարին և տաբուն:

Թեև գործնական կիրառման համար դեռ վաղ է, Չիլուկուրին և նրա գործընկերները նշել են, որ դրա կարիքը կլինի ոչ միայն մարտի դաշտում: Օրգանոֆոսֆատներով հաճախ են վարակվում սովորական ֆերմերները. այդ միացությունները լայնորեն կիրառվում են որպես միջատասպան: Դրանք այնքան վտանգավոր չեն, որքան ռազմական պայմաններում օգտագործվողները, սակայն կարող են կուտակվել և առաջացնել վտանգավոր թունավորում: Այդ պատճառով «օրգանոֆոսֆատների դեմ պատվաստումը» կարող է անհրաժեշտ և կարևոր դառնալ խաղաղ կյանքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021