Քննարկվում է ռուսական կողմի աջակցությամբ 7-8 հազար տուն կառուցելու հարցը. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ իրենց բնակարանները կորցրած մոտ 40 հազար արցախցիների համար անհրաժեշտ է 8-10 հազար նոր բնակարան:

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ իրենց բնակարանները կորցրած մոտ 40 հազար արցախցիների համար անհրաժեշտ է 8-10 հազար նոր բնակարան: Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է ռուսական կողմի աջակցությամբ 7-8 հազար տուն կառուցելու հարցը:

Նորանշանակ նախարարը նշել է, որ մինչև բնակարաններով ապահովելը՝ ժամանակավոր լուծումներ են տրվում՝ քաղաքացիներին տեղավորելով Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն-ինտերնատում և այլ կառույցներում: Թանդիլյանը հիշեցրել է, որ Հայաստանում արցախցիներին հյուրընկալած ընտանիքները կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն՝ մեկ անձի հաշվարկով, իսկ Արցախում հյուրընկալելու դեպքում՝ 45 հազար դրամ:

Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են ձմեռային պայմանների հետ կապված խնդիրները. տրամադրվում են տաք հագուստներ ու պարագաներ, փոխհատուցվում են կոմունալ ծախսերը:

Նախարարը նշել է, որ արցախցիների աջակցության մի շարք ծրագրեր են մշակվել և առաջիկայում նորերն են նախատեսվում: Մասնավորապես՝ խոսքը միանվագ 68 հազար և 15 հազար դրամի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին՝ 300 հազար դրամի չափով, 250 հազար դրամ այն արցախցիներին, ում բնակարանը պատերազմի հետևանքով վնասվել է և այլն:

Մանե Թանդիլյանը շեշտել է, որ բոլոր արցախցիները ստանալու են օրենքով սահմանված իրենց հասանելիք աջակցությունը: Նա տեղեկացրել է, որ գումարների տրամադրումը կիրականացվի ամենաուշը մինչև դեկտեմբերի վերջ: Ներկայումս մի շարք ծրագրերի մասով ընթանում են հայտերի ընդունման և ճշգրտման գործընթացները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021