Google-ը պաշտոնապես հայտարարել է քվանտային գերազանցության հասնելու մասին

Հաղորդվում է, որ Google-ի քվանտային համակարգիչն ընդամենը 200 վայրկյանում այնպիսի խնդիր է կատարում, որն ամենաարագ սուպերհամակարգիչը կկատարեր 10 հազար տարում:

Google-ը պաշտոնապես հայտարարել է քվանտային գերազանցության հասնելու մասին: Առաջին անգամ ընկերությունն այդ մասին հայտնել էր սեպտեմբերին, սակայն այժմ Google-ի հետազոտական հոդվածը հրապարակվել է Nature գիտական ամսագրում:

Հոդվածում ընկերությունը բացատրում է, թե ինչպես է 53 քյուբիթ (Q-Bit) քվանտային Sycamore համամակարգիչն ընդամենը 200 վայրկյանում կատարել այն հաշվարկումները, որոնց իրականացման համար աշխարհի ամենաարագ սուպերհամակարգչից կպահանջվեր 10 հազար տարի:

Տեսականորեն՝ սա նոր հնարավորություններ կարող է ստեղծել ապագայի տեխնոլոգիաների համար. ավելի կատարյալ մարտկոցներ, դեղեր արտադրելու, արտանետումները նվազեցնելու և մեքենայական ուսուցման կատարելագործման համար: Սակայն այս փուլում Sycamore-ը գործնականում գրեթե անօգուտ է. այն ստեղծված է դիտարկման համար, թե ինչի է ընդունակ քվանտային համակարգիչը:

Քվանտային համակարգչի դեմոնստրացիա / ©Google

Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին MIT Technology Review-ին տված հարցազրույցի ժամանակ այն համեմատել է Ռայթ եղբայրների առաջին թռիչքի հետ: Նրա խոսքով՝ առաջին ինքնաթիռը թռչել է ընդամենը 12 վայրկյան, և դա գործնականում կիրառելի չէ: Բայց դա ցույց է տվել ինքնաթիռի թռչելու հնարավորությունը:

Սեպտեմբերի վերջին The Financial Times-ն ուշադրություն էր դարձրել Google-ի զեկույցին, որը տեղադրված էր NASA-ի կայքում: Այնտեղ նշված է եղել, որ ընկերության նոր արտադրանքը կարող է 200 վայրկյանում կատարել այն, ինչը ժամանակակից սուպերհամակարգիչը՝ IBM ընկերության Summit-ը, կկատարի 10 հազար տարում: Այդ ժամանակ հրապարակումը արագ հեռացվել է, իսկ Google-ը հրաժարվել է մեկնաբանել: Այժմ տեղեկությունը պաշտոնապես է հայտարարվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021