Ռուսական Ми-8 և Ми-24 ուղղաթիռներ են օդ բարձրացել և պտտվում են Գյումրու ռազմաբազայի երկնքում

102-րդ ռազմաբազայի ուղղաթիռների թռիչքի վերաբերյալ մեկնաբանություն դեռևս չկա, սակայն ռազմական փորձագետը մեզ հայտնեց, որ դա ցուցադրական նշանակություն ունի՝ ի պատասխան թուրքական կողմի հայտարարությունների:

Ժամը 11-ի սահմաններում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Ми-8 և Ми-24 ուղղաթիռները Գյումրիում տեղակայված ռազմաբազայից օդ են բարձրացել և ներկայումս պտտվում են ռազմաբազայի երկնքում: Մեր աղբյուրը փոխանցեց, որ ուղղաթիռները 4-ն են:

Պաշտոնական մեկնաբանություն դեռևս առկա չէ, սակայն ռազմական փորձագետի հետ զրույցում տեղեկացանք, որ թռիչքը ցուցադրական է՝ ի պատասխան Թուրքիայի՝ վերջին օրերի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական ընդհարումից հետո թուրքական կողմը պարբերաբար հայտարարությում է «եղբայրական» Ադրբեջանին աջակցության մասին:

Հավելենք, որ ժամեր առաջ նույնատիպ թռիչքներ իրականացրել է նաև Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի ուղղաթիռները: Նրանց վերաբերյալ հաղորդվել է, որ թռիչքները ուսումնական նշանակություն են ունեցել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021