«Ապագայի համացանցը»՝ RINA-ն, կստեղծվի Հայաստանում

Հայաստանը դառնում է նոր համացանցի առաջին կենտրոնն աշխարհում: Այստեղ են հրավիրվելու արտասահմանյան ընկերություններ՝ համացանցի նոր կառուցվածքն իրենց բիզնեսի համար փորձարկելու և հետազոտական լաբորատորիաներ բացելու համար:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարել է, որ Երևանում կբացվի RINA տեխնոլոգիայի` «ապագայի համացանցի» փորձնական առաջին կենտրոնն աշխարհում: Այդ առիթով ներկայացվել է RINArmenia նախագիծը:

Ֆրանսիական նորագույն տեխնոլոգիայի գործնական փորձարկումն իրականացնելու են հայ ցանցային ինժեներներն ու ծրագրավորողները։ Ֆրանսիացի մասնագետների աջակցությամբ վերապատրաստում անցնելուց հետո նրանք RINA-յի համար նոր ծրագրեր կգրեն՝ նոր համացանցը գործնականում կիրառելու համար: Ակնկալվում է, որ RINA-ն կդառնա TCP/IP պրոտոկոլի այլընտրանքը: Ներկայումս վերջինիս վրա է հիմնված այսօրվա համաշխարհային ինտերնետը։

e-Hayt տեխնոլոգիաների զարգացման հայ-ֆրանսիական հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն նշել է, որ թեև տեխնոլոգիան մշակվել է Ֆրանսիայում, բայց դեռևս չի փորձարկվել ոչ մի օպերատորի կողմից. դա առաջինը Հայաստանում կարվի: Նրա խոսքով՝ «ապագայի համացանցը» ստեղծելու համար անհրաժեշտ էր մի վայր, որտեղ անհնարինը կարող էր հնարավոր դառնալ: Պուի խոսքով՝ բացահայտել է, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է:

Հայաստանն «ապագայի համացանցի» փորձագիտական կենտրոնն է դարձել / ©Լուրեր

Հայ և օտարերկրյա ուսանողներին ու կապի ինժեներներին նոր տեխնոլոգիան դասավանդելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան կժամանեն մասնագետներ: կապի ինժեներներին։ Հաղորդվում է, որ օպերատորների հետ փորձնական ցանցեր ստեղծելու ուղղությամբ բանակցություններ են տարվում։

RINArmenia-յի աշխատանքներին մասնակցող ինժեներ Դիդիե Կարեն հայտնել է, որ փորձարկումից և համապատասխան ծրագրերը մշակելուց հետո Հայաստան են հրավիրվելու արտասահմանյան ընկերությունները՝ համացանցի նոր կառուցվածքն իրենց բիզնեսի համար փորձարկելու և, գուցե, այստեղ իրենց հետազոտական լաբորատորիաները բացելու համար:

Ի՞նչ է RINA-ն

RINA-ի հիմքում ընկած են ներկայիս համացանցի տեսության և իրագործման արդյունքում ի հայտ եկած խնդիրները: Ծրագրի համահիմնադիր Ֆիլիպ Պուի խոսքով՝ RINA-ն ռեկուրսիվ միջցանցային ճարտարապետությունն է (Recursive InterNetwork Architecture): Այն մոտ 10 տարվա պատմություն ունի: Նախագծել է ամերիկացի Ջոն Դեյը: Մշակման ղեկավարներից է ֆրանսիացի ինժեներ Լուի Պուզենը, ով դեռ 1970-ականներին համացանցի ստեղծման հիմքերում է եղել։

Ներկայումս 87-ամյա Պուզենը զարգացնում է TCP/IP պրոտոկոլի նոր այլընտրանքը, որի վրա պետք է կառուցվի է «ապագայի համացանցը»։ Ինժեներ Դիդյե Կարեն, որը երկար ժամանակ աշխատել է Պուզենի հետ, նշել է, որ նոր տեխնոլոգիան ավելի հեշտ կլինի կիրառել, քան ներկա TCP/IP–ն. այն չի պահանջում ավելի հզոր համակարգիչներ կամ ցանցային սարքեր։

Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ համացանցն արդեն նոր տեխնոլոգիա չէ, հին է, ուստի չի համապատասխանում նորագույն կարիքներին, այդ թվում՝ անվտանգության առումով: Իսկ RINA-ն այդ առումով ավելի հուսալի է լինելու և էներգախնայող:

RINA-ն իրենից ներկայացնում է ցանցերի կազմակերպման այնպիսի մոդել, որը թույլ կտա այն օգտագործել բոլոր տեսակի ցանցային խնդիրներ լուծելու համար։ RINA-ի տարրական միավորը DAP-ն է (Distributed Application Process)։ Երկու կամ ավելի DAP-երը կազմում են DAF-ը (Distributed Application Facility)։ Այս DAP-երը հաղորդակցվում են CDAP (Common Distributed Application Protocol)-ի միջոցով։ CDAP-ի միջոցով հեռակա DAP-ի օբյեկտների հետ կարելի է կատարել վեց գործողություն՝ ստեղծել, ջնջել, կարդալ, գրել, սկսել և ավարտել։

RINA-յի դեպքում համակարգչային ցանցերն իրենցից ներկայացնում են միջգործընթացային հաղորդակցություն և, ի տարբերություն OSI մոդելի, ցանցային շերտերը պետք է լինեն կախված մասշտաբից, որտեղ կա ընդամենը մեկ պրոտոկոլ: Վերինս ռեկուրսիվորեն կրկնվում է այնքան, որքան անհրաժեշտ է տվյալ խնդիրը տվյալ ցանցում լուծելու համար։ Այսպիսով, տարբեր ցանցային շերտեր ունենալու և տարբեր գործառույթներ ունեցող պրոտոկոլներ օգտագործելու փոխարեն օգտագործվում է միայն մեկը։

Մուտքը Հայաստան

Հայաստանում «Համացանցի գերազանցության» կենտրոն բացելու մտադրության մասին ֆրանսիացի ինժեներներն ու գործարարներն առաջին անգամ հայտարարել են 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովի ընթացքում:

Ոլորտի ներկայացուցիչները դեռ այն ժամանակ էին հայտարարում հեղափոխության նոր փուլի՝ տեխնոլոգիականին անցնելու մասին՝ նախանշելով, որ 18 ամսվա ընթացքում RINArmenia ծրագիրը պետք է գործարկվի ամբողջ երկրի տարածքում: Հաղորդվում է, որ հայկական երկու ստարտափեր արդեն պատրաստ են փորձարկել այդ տեխնոլոգիան իրենց բիզնեսում։

Դրանցից մեկը Illuria Security–ն է, որը գլխավորում է Եգիպտոսից հայրենադարձված Քրիս Արման Կիլոյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը մշակում է պլատֆորմ, որն ինքնաշխատ կերպով պետք է վերլուծի կասկածելի ծրագրերն ու պատրաստ լինի սպառնալիքներին, իսկ առկա սպառնալիքները մեկուսացնի` փակելով դրանք վիրտուալ «կոնտեյներներում։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021