Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ որոշումը: Ըստ հրապարակված որոշման՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի։

«Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը երաշխավորությամբ ազատ էր արձակվել։ Նրա  նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի կալանավորումը»,-ասաց դատավոր Արմեն Դանիելյանը՝ նշելով, որ վերացվում է նաև Քոչարյանին ազատ արձակելու հիմք հանդիսացած՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը:

Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:

Հիշեցնենք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018թ.-ի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանը,սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում՝ մեղադրանքը համարելով շինծու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021