Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ որոշումը: Ըստ հրապարակված որոշման՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի։
«Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը երաշխավորությամբ ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի կալանավորումը»,-ասաց դատավոր Արմեն Դանիելյանը՝ նշելով, որ վերացվում է նաև Քոչարյանին ազատ արձակելու հիմք հանդիսացած՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը:
Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:
Հիշեցնենք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018թ.-ի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Ռոբերտ Քոչարյանը,սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում՝ մեղադրանքը համարելով շինծու:
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։
Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա