La Stampa: Իտալիա ուղարկված ռուսական օգնության 80%-ը, պարզվել է, պիտանի չէ Covid-19-ի դեմ պայքարի համար

Պարբերականը պնդում է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար Իտալիային աջակցություն ուղարկելով հետապնդել է քաղաքական շահեր:

Տեղեկություն է տարածվել, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար Ռուսաստանի կողմից Իտալիային տրամադրված աջակցության մեծ մասը, պարզվել է, պիտանի չէ:

Հաղորդվում է, որ 14 ինքնաթիռներով առաքված հիվանդության ախտորոշման և տարածքների ախտահանման միջոցների 80%-ը պիտանի չէ: Ինքնաթիռներով Իտալիա էին տեղափոխվել նաև համաճարակաբաններ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իտալացի մասնագետներին օգնելու նպատակով:

Նշվում է, որ Ռուսաստանն այդ աջակցությամբ քաղաքական շահեր է հետապնդել: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն համաձայնվել է ընդունել առաջարկը՝ Մոսկվայի հետ անձնական հարաբերություններն ամրապնդելու նպատակով:

Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանն Իտալիայի առաջ ոչ մի պայման չի դրել: Մասնավորապես՝ հերքվել է այդ աջակցության դիմաց պատժամիջոցները չեղարկելու պայմանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ տեղի ունեցածում որևէ պայմանավորվածության, հաշվարկների համ հույսերի մասին խոսք լինել չի կարող: Նա նշել է, որ Իտալիան իսկապես օգնության կարիք ունի, և Ռուսաստանը միայն օգնություն է առաքում:

Ռուսաստանն Իտալիային աջակցություն էր ուղարկել նախագահ Վլադիմիր Պուտինի և Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հեռախոսազրույցից հետո, որը տեղի էր ունեցել մարտի 21-ին: Մարտի 24-ին Իտալիա է ուղևորվել ռուսական 14 ինքնաթիռ՝ տեղափոխելով համաճարակաբանների, վիրուսագետների, ռազմաբժիշկների, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված պարագաներ:

Իտալիան Covid-19-ով վարակվածության թվով (շուրջ 74 հազար) աշխարհում երկրորդն է. ամենաշատը վարակվել են Չինաստանում՝ 81 հազար: Իտալիան առաջին տեղում է մահացությունների թվով՝ մոտ 7,5 հազար՝ կրկնակի գերազանցելով Չինաստանում գրանցված մահացությունների թվին: Ամբողջ երկրում դադարեցվել են բոլոր տեսակի միջոցառումները, երկիրը հայտարարվել է «կարմիր գոտի»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021