Հայերն առաջին հնգյակում չեն. հրապարակվել է ՌԴ աշխատելու մեկնածների թիվը

2019թ. առաջին կիսամյակում ՌԴ է մեկնել ընդհանուր առմամբ 15 մլն օտարերկրացի: Առաջին տեղում ուզբեկներն են՝ 918 հազար:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ ծառայությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հրապարակել է 2019թ. սկզբից դեպի աշխատելու համար Ռուսաստան մեկնողներ օտարերկրացիների քանակի վիճակագրական տվյալները:

2019թ. առաջին կիսամյակում ՌԴ է մեկնել ընդհանուր առմամբ 15 մլն օտարերկրացի: Ընդ որում՝ նրանցից 2,4 մլն-ը պաշտոնապես է հայտարարել, որ Ռուսաստան է մեկնել՝ աշխատելու համար:

Արտագնա աշխատանքի նպատակով Ուզբեկստանից Ռուսաստան է տեղափոխվել 918 հազար մարդ: Երկրորդ հորիզոնականում Տաջիկստանի քաղաքացիներն են` 524 հազար, իսկ երրորդում՝ Ղրղզստանից մեկնածները՝ 265 հազար: Առաջին հնգյակը եզրափակում են Ուկրաինան՝ 164,6 հազար, և Ղազախստանը՝ 105,3:

2019թ. առաջին կիսամյակում աշխատելու նպատակով ՌԴ մեկնած օտարերկրացիների թիվը, հազար մարդ / ©tjournal.ru

Ռուսաստանում աշխատելու համար այդ երկիր է մեկնել Չինաստանի 50 հազար քաղաքացի, Գերմանիայի՝ 10 հազար 8 հարյուր, Թուրքիայի 10,2 հազար և Իտալիայից 9,5 հազար քաղաքացի:

Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի Ազգաբնակչության էկոնոմիկայի լաբորատորիայի վարիչ Օլգա Չուդինովսկիխի կարծիքով՝ վիճակագրությունը կարող է չներկայացնել միգրացիայի ամբողջական պատկերը, քանի որ ԱԴԾ-ն հաշվի է առնում մուտքերն ու ելքերը, մինչև մեկ անձը քարող է մի քանի անգամ մեկնել-ժամանել:

Միաժամանակ, ԱԴԾ տվյալներն էականորեն տարբերվում են Ռոսստատ-ի (Պետական վիճակագրական դաշնային ծառայության) տվյալներից: Օրինակ՝ 2018թ. ուժային կառույցները հաշվառել են 32 մլն ժամանում Ռուսաստան, մինչդեռ Ռոսստատ-ում արձանագրված է ընդամենը 4,9 մլն-ը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021