Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրանի հետ սահմանային հատվածում

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ բնակավայրում տներ ու տնտեսություններ են վնասվել, սակայն բնակչության շրջանում տուժածներ չկան: Շրջանի պաշտոնյաներից Բաքիր Վայիսին նշել է, որ բնակիչները վախեցել և պատսպարվել են:

Թուրքական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի և Իրանի միջև սահմանի մոտակայքում գտնվող Սուլայմանիյա նահանգի Փիշդար շրջանի Շենե բնակավայրի ուղղությամբ:

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ բնակավայրում տներ ու տնտեսություններ են վնասվել, սակայն բնակչության շրջանում տուժածներ չկան: Շրջանի պաշտոնյաներից Բաքիր Վայիսին նշել է, որ բնակիչները վախեցել և պատսպարվել են:

Ավիահարված խաղաղ բնակավայրում:

Հաղորդվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը խաղաղ բնակավայրի ուղղությամբ հասցված հարվածները մեկնաբանել է որպես «ահաբեկիչների վնասազերծում» (նկատի ունեն Քրդական բանվորական կուսակցության մարտիկներին, խմբ.): Անկարայի տեղեկություններով` ավիահարվածների արդյունքում 10 զինյալ է չեզոքացվել:

Նշված է Շենիե բնակավայրի տեղադիրքը / © Google Maps

Հյուսիսիրաքյան իշխանությունները, սակայն, Թուրքիային մեղադրում են խաղաղ բնակչությանը թիրախավորելու մեջ: Նրանց խոսքով` ցամաքային հարձակմանը փոխարինած օդային գրոհների հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում` երեխաներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021