Յուհան քաղաքում շահագործման է հանձնվել 10 օրում կառուցված երկրորդ հիվանդանոցը

79 հազար քառ.մ տարածք զբաղեցնող կառույցում աշխատելու է շուրջ 2 հազարանոց բուժանձնակազմ: Հիվանդանոցը նախատեսված է ավելի քան 1500 հիվանդի համար: Պալատներից յուրաքանչյուրն ունի 3 հատ երկհարկանի մահճակալ, օդորակիչ, հեռուստացույց, էլեկտրական այլ սարքավորումներ, առանձին զուգարան և լոգարան:

Չինաստանի Յուհան քաղաքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված նոր՝ «Լեյշենշան» հիվանդանոց է հանձնվել շահագործման: Սա թվով 2-րդ հիվանդանոցն էր քաղաքում, որ կառուցվել է ընդամենը 10 օրում: Նույն ժամկետում օրեր առաջ շահագործման էր հանձնվել «Խոշենշան» հիվանդանոցը:

Նոր հիվանդանոցը՝ Յուհանում / © REUTERS / China Daily

Բժիշկ-մասնագետների առաջին խումբն արդեն տեղում է, այսօր արդեն պատրաստվում է ընդունել առաջին հիվանդներին: Այս հիվանդանոցում են տեղակայվելու նաև արդեն հաստատված ախտորոշմամբ հիվանդներին:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Յուհանի Ցզյանսյա արվարձանում կառուցված ինֆեկցիոն հոսպիտալը զբաղեցնում է 79 հազար քառ.մ տարածք, որի մեծ մասը նախատեսված է հիվանդների համար, 10 շինություն առանձնացված է բուժանձնակազմի և նյութատեխնիկական միջոցների տեղակայման համար: Բժիշկներին հատկացվել է ընդհանուր առմամբ 264 սենյակ՝ յուրաքանչյուրը մինչև 6 հոգու համար, 3 հատ երկհարկանի մահճակալով, ունեն օդորակիչ, հեռուստացույց, էլեկտրական այլ սարքավորումներ, առանձին զուգարան և լոգարան:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Հաղորդվում է, որ հոսպիտալն առանձնացված է 32 բաժնի, որտեղ ընդհանուր 1500 մահճակալ է տեղադրված: Յուրաքանչյուր պալատում, բացի ծանր հիվանդների համար նախատեսվածներից, երկուական հիվանդ է պառկելու: Հիվանդանոցում աշխատելու է շուրջ 2 հազար բժիշկ:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Այս հիվանդանոցը սկսել էին կառուցել հունվարի 27-ից: Սկզբում այն նախատեսվում էր շահագործման հանձնել փետրվարի 5-ին, սակայն ժամկետները մի փոքր հետաձգվել են: Երկու հիվանդանոցներն էլ կառուցվել են Պեկինի «Սյաոտանշան» հոսպիտալի մոդելով, որը 2003թ. SARS ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ կառուցվել է 7 օրում՝ մեծ քանակությամբ հիվանդների բուժելու նպատակով:

Շինաշխատանքներ նոր հիվանդանոցում / ©AA/GETTY IMAGES

Հիշեցնենք, որ նոր տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսի պաճառով արդեն մահացել է 724 մարդ, հիվանդների թիվն անցել է 34,5 հազարից: Այն բռնկվել էր դեկտեմբերին՝ Չինաստանի Յուհան քաղաքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021