Պարզվել է, որ Ապարանի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբայրը

Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն է շահել Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը և պայմանագիր է կնքել համայնքապետարանի հետ:

«Հետք»-ը ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ Ապարանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման գործընթացում ներգրավված է Ազգային ժողովի նախագահի կրտսեր եղբայրը:

Մասնավորապես նշվում է, որ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն է շահել համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը և պայմանագիր է կնքել համայնքապետարանի հետ:

Ինչպես հաղորդում է, մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն ամենամատչելի տարբերակն առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն՝ 239 մլն դրամ: Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը գլխավոր տնօրեն Կառլեն Սիմոնյանի հետ կնքել է 287 մլն դրամի պայմանագիր (ներառյալ ԱԱՀ-ն):

Պարզվել է նաև, որ մրցութային փաստաթղթերը հրապարակող armeps.am կայքում պայմանագրի ստորագրման օր է նշված սեպտեմբերի 19-ը, սակայն փաստաթուղթը թվագրված է օգոստոսի 19-ով:

Պայմանագիր / © armeps

Ըստ armeps.am-ի՝ «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն ևս մեկ պայմանագիր կնքվել է դեռևս հունիսի 17-ին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Այդ պայմանագրով պետք է իրականացվեին Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի մի մասի միջին նորոգման աշխատանքները: Այս դեպքում գինը կազմել է 368 մլն դրամ (ներառյալ՝ հարկերը):

«Հետք»-ի տեղեկություններով՝ 2020 թ. մարտի 18-ին հիմնադրված «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը 16 անգամ հայտ է ներկայացնել ՏԿԵՆ-ի, Արթիկի, Աշտարակի և Ապարանի համայնքապետարանների հայտարարած մրցույթներին, որոնք բոլորն էլ վերաբերել են ճանապարհների վերանորոգմանը: 16 հայտից միայն 4-ն են դրական գնահատվել, մյուսները մերժվել են: Դրական գնահատվածներից 2-ի դեպքում է ընկերությունը հաղթող ճանաչվել:

«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն, ինչպես հաղորդվում է, գրանցված է Երևանի Արտաշիսյան փողոցում: ԱԺ նախագահի եղբայրը գլխավոր տնօրեն է դարձել 2020թ. հուլիսին: Մինչ այդ՝ 4 ամիս, ընկերությունը ղեկավարել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է, 90%-ի բաժնետերը երևանցի Սվետլաննա Կամոյի Պողոսյանն է, իսկ 10%-ինը՝ Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Լուսիկ Շահենի Գևորգյանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021