Աղջիկը 4 տարի նամակ է գրել մահացած հորը. ստացել է հուզիչ պատասխան՝ դստերը կորցրած տղամարդուց

Ամերիկուհին ամեն օր նամակ է գրել, բայց չի պատկերացրել, որ իր հաղորդագրություններն իսկապես ինչ-որ մեկը կարդում է:

2015թ. Արկանզաս նահանգի 23-ամյա բնակչուհի Չեստիտի Պետերսոնը կորցրել է հայրիկին: Այդ օրվանից նա ամեն օր հաղորդագրություն է ուղարկել հոր համարով՝ պատմելով իր կյանքի մասին: Աղջիկը հաշվի չի առել, որ անջատված հեռախոսահամարն օպերատորը տրամադրում է մեկ այլ բաժանորդի: Տարիներ անց Չեստիտին ստացել է պատասխան նաման մի տղամարդուց, ով կորցրել է դստերը:

Չեստիտին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այդ մասին: Նա նշել է, որ երկար տարիներ հաղորդագրություններն ուղարկելուց հետո ստացած պատասխան նամակում գրված է եղել, որ ամեն ինչ կարգին է, ինքն արդեն կարող է բաց թողել հորը:

Մահացած հորն ուղղված վերջին հաղորդագրությունում Պետերսոնը պատմել է վերջին չորս տարիների իր կյանքի մասին. ինչպես է ավարտել քոլեջը, հաղթահարել ուռուցքը, ծանր տարել իրենց բաժանումը:

Աղջիկը պատմել է, որ կարմիր դիպլոմով է ավարտել քոլեջը և ուսումը շարունակում է: Հայտնել է, որ սիրահարվել է, բայց սիրտը կոտրել են: Հետո իր կյանքում հայտնվել է մարդ, ով իրեն օգնել ոտքի կանգնել: Վախենում է ամուսնությունից, քանի որ առանց հոր է լինելու, ով կասեր, որ ամեն ինչ լավ է լինելու:

Անսպասելիորեն պատասխան նամակ է եկել հոր համարից: Բրեդ անունով տղամարդը, ում դուստրը դժբախտ պատահարից է մահացել, այս ամբողջ ընթացքում կարդացել է Չեստիտիի նամակները: Դրանք, ինչպես պարզվել է, Բրեդին օգնել են՝ հաղթահարել կորստյան վիշտը:

Բրեդը գրել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Չեստիտիին խորհուրդ է տվել պայքարել ամեն օր: Նշել է, որ հպարտանում է նրանով և սպասում է նամակներին:

Օրեր անց Պետերսոնը Ֆեյսբուքում հրապարակում է տեղադրել՝ նշելով, որ Ջեյսոն Լիգոնսը, ով ավտովթարից մահացել էր 36 տարեկանում, իր կենսաբանական հայրը չէր, բայց աղջիկը նրան համարում էր արյունակից հարազատից ավելի մոտ:

Նա պատմել է, որ Ջեյսոնն իրեն տեղավորել է աշխատանքի, իսկ որպես դուստր է ճանաչել այն ժամանակ, երբ աղջիկը սովորել է 6-րդ դասարանում: Չեստիտին չորս տարի շարունակ նկատել է, որ ինչ-որ մեկը ստանում է իր նամակները, բայց չի իմացել, թե ինչքան ժամանակ են դրանք իսկապես կարդացվել: Վերջում Պետերսոնը մարդկանց կոչ է արել գնահատել իրենց մտերիմներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021