Ուկրաինան ևս 30 միավոր «Բայրաքթար» է ստացել Թուրքիայից

Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը մանրամասն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմը: Համարվում է, որ Դոնբասի համար պատերազմ սկսելու դեպքում ուկրաինական ուժերը հիմնվելու են թուրքական Բայրաքթարների և ամերիկյան Ջավելինների վրա:

Ուկրաինայի ՊՆ-ի աղբյուրից ստացված տեղեկության համաձայն` հաղորդվում է, որ Դոնբասում գտնվող ուկրաինական զինված ուժերը բերվել են մարտական լրիվ պատրաստության:

Աղբյուրը պնդում է, որ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը մանրամասն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմը: Մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում թուրքական Bayraktar TB2 անօդաչուների արդյունավետությանը, որոնք արդեն առկա են Ուկրաինայի սպառազինությունում:

Նշվում է, որ ուկրաինական ուժերը պատրաստ են հարձակման. սպասում են միայն գլխավոր հրամանատարի հրամանին:

Ուկրաինայում համոզված են, որ բլիցկրիգի միջոցով հնարավոր կլինի կարճ ժամանակում վերադարձնել Դոնեցկն ու Լուգանսկը, ապա և` Ղրիմը: Այդ նպատակով հիմնական գործուն սպառազինություն են դիտարկվում թուրքական Բայրաքթարները և ամերիկյան Ջավելինները (հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր, FGM-148 Javelin):

Հայտնի է, որ ս.թ. մարտի 14-ին Քաթարի զինված ուժերի երկու Boeing C-17A Globemaster-ները Թուրքիայից Ուկրաինա են առաքել 30 միավոր հետախուզահարվածային Բայրաքթարներ: Ավելի վաղ հաղորդվել էր նաև 6 միավորի ձեռքբերման և Կիևի համար շարունակվող արտադրության մասին:

Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրերին բացահայտ կերպով ռազմատենչություն են ցուցաբերում. ենթադրվում է, որ Կիևն իսկապես կգնա ռազմական գործողությունների: Նախօրեին շփման գծի հատվածում տեղակայվել են 5 միավոր Ս-300Վ1 հակաօդային պաշտպանության համակարգեր` ռուսական կողմի օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերից և ռազմական ավիացիայից պաշտպանվելու համար, եթե Ուկրաինան պատերազմ սկսի Դոնեցկի և Լուգանսկի դեմ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021