#Դոնբաս

Ապրիլի 14, 2021, 23:59
Խմբագրություն Hovhannisyan
612

Ուկրաինայի փոխվարչապետ Ակնայի շրջան (Աղդամ) կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «Ուկրաինան կարող է Ադրբեջանի հետ կիսվել իր փորձով և ընդօրինակել նրա փորձը». ըստ երևույթին` զենքի ուժով և խաղաղ բնակչության կյանքի գնով լուծել իր տարածքային խնդիրները:

Ապրիլի 3, 2021, 17:51
Խմբագրություն Hovhannisyan
5 870

Ուկրաինական ուժերը Դոնեցկի ուղղությամբ ԱԹՍ են կիրառել, որից արձակված ավիառումբը պայթել է տներից մեկի բակում. 2016թ. ծնված երեխան մահացել է, իսկ 1954թ. ծնված կինը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք, որ գերճշգրիտ ավիառումբ կարող են կրել ուկրաինական այս ճակատի սպառազինությունում առկա թուրքական Բայրաքթարները:

Ապրիլի 1, 2021, 22:36
Խմբագրություն Hovhannisyan
950

Ռազմական ճանապարհով խնդրի լուծումը կարող է վարակիչ դառնալ, մինչդեռ աշխարհում սառեցված հակամարտությունները բազմաթիվ են` Եվրոպայից մինչև Ճապոնիա (Արևելյան Պրուսիա, Կալինինգրադ, Մերձդնեստր, Թայվան, Կուրիլներ և այլն): Ղրիմի ու Դոնբասի դեպքում «արցախյան դիպաշարի» կրկնությունը կարող է արթնացնել դրանք:

Մարտի 16, 2021, 18:36
Խմբագրություն Hovhannisyan
652

Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը մանրամասն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմը: Համարվում է, որ Դոնբասի համար պատերազմ սկսելու դեպքում ուկրաինական ուժերը հիմնվելու են թուրքական Բայրաքթարների և ամերիկյան Ջավելինների վրա:

Մարտի 13, 2021, 21:40
Խմբագրություն Hovhannisyan
4 278

Դոնբասի մոտ Բայրաքթարների քանակի ավելացմանը և իրավիճակի սրմանը զուգահեռ` մինչև ապրիլի կեսերը ՌԴ ՀՕՊ դիվիզիոնները խաղարկելու են Տոռ-Մ2 և Բուկ-Մ2 ԶՀՀ-ներով հակառակորդի ավիացիայի, թևավոր հրթիռների և անօդաչուների ոչնչացումը:

Մարտի 10, 2021, 14:06
Խմբագրություն Hovhannisyan
1 099

Ուկրաինացի հայտնի հրապարակախոս Դմիտրի Գորդոնն առեղծվածային հայտարարություն է արել` նշելով, որ հաջորդ երկուշաբթի աննախադեպ պատմական իրադարձություն է տեղի ունենալու` ցնցում առաջացնելով Ուկրաինայի ժողովրդի մոտ: Հավանական է համարվում պատերազմը Դոնբասի դեմ:

Մարտի 9, 2021, 12:18
Խմբագրություն Hovhannisyan
1 326

Հայաստանի սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Դոնբասում սկիզբ առնող պատերազմն անմիջական սպառնալիք կարող է լինել առնվազն Սյունիքի համար, քանի որ Ռուսաստանի ուշադրությունը մեծապես կսևեռվի դեպի Ուկրաինան: Իսկ Ադրբեջանն այդպիսի հարմար առիթի է սպասում:

Մարտի 5, 2021, 11:56
Խմբագրություն Hovhannisyan
1 683

Մի շարք լրագրողներ համոզված են, որ Ուկրաինան ամենաուշը մայիսին պատերազմ կսկսի: Համեմատելու համար նշում են, որ Բաքուն, օրինակ, 2020թ. ամռանը Տավուշյան մարտական գործողություններով ոչ թե ստուգեց հայկական ուժերի կրակակետերը, այլ քաղաքական արձագանքը և Հայաստանի ներսում որոշումների կայացման արագությունը:

Փետրվարի 15, 2021, 14:57
Խմբագրություն Hovhannisyan
804

ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավիագնդերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների և Սու-30ՍՄ կործանիչների երկու էսկադրիլիաների անձնակազմերը Ռոստովի մարզում առաջին անգամ համատեղ թռիչքներ են իրականացրել` փոխգործակցելով ռադիոտեխնիկական ստորաբաժանումների հետ: