Մարտի 17, 2021, 12:00
Խմբագրություն Hovhannisyan
2 879

Ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանի «Գազպրոմ Էքսպորտը» և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (Socar) մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել ռուսական գազն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան փոխադրելու վերաբերյալ:

Գազատար / © OilCapital / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հաղորդվում է, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան է առաքվելու Ադրբեջանի տարածքով` պայմանավորված «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքներով:

Ռուսաստանի «Գազպրոմ Էքսպորտը» և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (Socar) մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել ռուսական գազն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան փոխադրելու վերաբերյալ:

Նշվում է, որ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների ընթացքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի փոխարեն ռուսական գազը Վրաստանի սահման է հասնելու Ադրբեջանի տարածքով: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ:

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, ինչպես հաղորդվում է, գազը կրկին Հայաստան է հասնելու ռուս-վրացական սահմանով` նախկին երթուղով:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն