ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառելու արգելքի առաջարկը

Ադրբեջանի քաղաքականության հետևանքով Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական ինքնաթիռ դեռ չի թռչել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկին: Դրանով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցում Բաքվին, որը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի կայքը:

Կոնգրեսականի առաջարկած փոփոխությունները նախատեսվում է սահմանել 2020 ֆինանսական տարվա ազգային պաշտպանությունը կարգավորող օրենքում: Աղբյուրի հաղորդմամբ, փոփոխությունների առաջարկին աջակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը, փոխնախագահ Ադամ Շիֆը:

«Ինչպիսի կարծիք էլ ունենաք Արցախի քաղաքական կարգավիճակի մասին, քաղաքացիական օդանավը խոցելու սպառնալիքն անընդունելի է» ,- ԹԵՐԹ.am-ի հաղորդմամբ` նշել է Շերմանը:

ԱԼԻՔ օրաթերթի փոխանցմամբ` կոնգրեսականը հայտարարել է, որ չպէտք է Ադրբեջանին թույլ տալ՝ սպառնալ հարևաններին: Աղբյուրի հաղորդմամբ` Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը ողջունել է Շերմանի նախաձեռնությունը` հրապարակելով հետևյալ ցուցանակը.

Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի շնորհակալությունը Բրեդ Շերմանին / © anca.org

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսված էր շահագործման հանձնել դեռևս 2011թ. մայիսի 9-ին: Սակայն հետաձգվեց մինչև տարվա վերջ, ապա` 2012-ի գարուն, ու այդպես շարունակ: Մինչ օրս այն ենթարկվում է ադրբեջանական սպառնալիքներին, թե կհարվածի այստեղից թռչող ցանկացած ինքնաթիռի:

Պատճառն, ըստ լուրերի, 2011թ. մարտի 31-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր, որ ինքը կլինի այդ օդանավակայանից թռչող ինքնաթիռի առաջին ուղևորը: 2013թ. նախագահական ընտրություններից առաջ Սարգսյանը վերահաստատեց իր մտադրությունը` տեխնիկական խնդիրներով պատճառաբանելով չշահագործումը:

Փաստն այն է, որ մինչ օրս Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական ինքնաթիռի թռիչք չի իրականացվել, ինչի պատճառն Ադրբեջանի քաղաքականությունն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021