Սու-25-երն Ադրբեջանի կողմից չեն խոցվել. Վարդան Ղուկասյան

Ռազմական ոստիկանության և Ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ «Դոգ» մականունով, որոշ տեղեկություններ է հրապարակել պատերազմի օրերին ՀՀ ԶՈւ ավիացիայի Սու-25 ինքնաթիռների կիրառության և դրանց ոչնչացման վերաբերյալ:

Ղուկասյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից ոչնչացվել է 4 միավոր Սու-25 կործանիչ, որոնցից ոչ մեկը հակառակորդի կրակոցով չի խոցվել: Նախկին ոստիկանը պնդում է, որ կեղծ է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունն F-16-երի կողմից դրանց խոցելու վերաբերյալ:

Սու-25-երի մասին / © Վարդան Ղուկասյան

Ղուկասյանը, անդրադառնալով Վարդենիսի հատվածում Սու-25-ի կործանմանը, որի մասին պաշտոնապես հայտարարվել է, պատմել է, որ հայկական ԶՈւ երկու Սու-25-եր օդ են բարձրացել, մեկը մյուսին հարվածելու հետևանքով՝ երկուսն էլ շարքից դուրս են եկել:

Վարդան Ղուկասյանը պնդում է, որ հայկական ռազմական ավիացիայում արմատական խնդիրներ կան: Մատնանշել է մասնավորապես վառելիքի գողության դեպքերը, տեխնիկայի անմխիթար վիճակը, փորձառու օդաչուների բացակայությունը: «Դոգի» հաղորդմամբ՝ ինքնաթիռները և ուղղաթիռները չեն կատարում անհրաժեշտ ժամաքանակով թռիչքները:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն սեպտեմբերի 29-ին հայտարարեց, որ Հայաստանի տարածքում Սու-25 է խոցվել՝ Թուրքիային պատկանող F-16-ից արձակված հրթիռից: Օդաչուն զոհվել էր: Ադրբեջանը հերքել էր այս տեղեկությունը՝ պահանջելով ապացույցներ ներկայացնել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021