Ադրբեջանաբնակ «ուխտավորները» հայտարարել են, թե Աղթամար կղզու եկեղեցին կառուցել են քրիստոնյա աղվանները: Նրանք դիմել են Թուրքիայի ղեկավարությանը՝ եկեղեցում ծիսական արարողություններ կատարելու թույլտվության համար:
«Կովկասի քրիստոնյա ուդի-աղվանների համայնքի» ներկայացուցիչներն այցելել են Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի՝ հայտարարելով, որ իրենք այդ եկեղեցի այցելելու իրավունքն ունեն: Նրանք եկեղեցի են մտել թուրքական և ադրբեջանական դրոշներով, կատարել են կրոնական ծես:
Ադրբեջանաբնակ «ուխտավորները» հայտարարել են, թե Աղթամար կղզու եկեղեցին կառուցել են քրիստոնյա աղվանները: Նրանք դիմել են Թուրքիայի ղեկավարությանը՝ եկեղեցում ծիսական արարողություններ կատարելու թույլտվության համար:
Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչը վաղմիջնադարյան հայկական եկեղեցի է, կառուցվել է 915-921թթ.: 2010թ. սեպտեմբերի 19-ին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում սուրբ պատարագ է մատուցվել: Նույն տարում եկեղեցու գմբեթին նաև խաչ է տեղադրվել: Հաղորդվում է, որ 2011-ին նույնպես պատարագ է մատուցվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին արգելվել էր սուրբ պատարագի ժամանակ եկեղեցի մտնել Հայաստանի դրոշով:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…