Instagram-ն ամբողջ աշխարհում սկսել է թաքցնել հավանումները

Սոցցանցը ստացել է բազմաթիվ դժգոհություններ՝ հատկապես գովազդատուներից, բայց շարունակելու է «հեղափոխությունը»:

Instagram-ն ամբողջ աշխարհում փորձարկում է հավանումների քանակը թաքցնելու գործառույթը: Արդյունքում՝ հնարավոր չի լինի տեսնել այլոց հավանումների քանակը: Վիճակագրությունը հասանելի կլինի միայն հրապարակման հեղինակին:

Այս մասին հավելվածի թիմը հայտարարություն է տարածել թվիթերյան էջում՝ նշելով, որ փորձարկումը կատարվում է ամբողջ աշխարհում:

Հավանումների քանակը թաքցնելու դեպքեր են արձանագրվել նաև Ռուսաստանում:

Instagram-ի հաղորդագրությունը օգտատիրոջը / ©Кухня Яндекс.Дзена

Instagram-ը դեռևս ապրիլ ամսին էր հայտարարել որոշ երկրների օգտատերերի համար հավանումների տեսանելիության թաքցման փորձարկումների մտադրության մասին: Սոցցանցը սրանով ցանկանում է, որպեսզի օգտատերերն ավելի շատ ուշադրություն դարձնեն բուն հրապարակմանը, ոչ թե՝ հավանումների քանակին:

Փորձարկումն ամռանն արդեն իրականացվել է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Իռլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում և Նոր Զելանդիայում: Նոյեմբերի 9-ից մեկնարկել է նաև ԱՄՆ-ում: Սոցցանցը հայտնել է, որ բացասական կարծիքներ է ստացել, բայց շարունակելու է փոփոխությունը, քանի որ այն հիմնարար նշանակություն ունի հավելվածում:

Instagram-ի ներկայացուցիչները նշել են, որ հասկանում են հավանումների քանակի կարևորությունը մի շարք օգտատերերի համար, օրինակ՝ գովազդային գործունեության համար: Հաղորդվել է, որ այս ուղղությամբ աշխատում են: Առաջարկվել է, օրինակ, ստեղծել հատուկ հարթակ կամ API, որի օգնությամբ գովազդատուները կկարողանան հետևել առաջխաղացման արդյունքներին:

Բացի Instagram-ից՝ հավանումների քանակի վերաբերյալ առանձին օգտատերերի համար նմանատիպ փորձարկումներ են կատարում նաև Facebook-ը և ВКонтакте-ն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021