Ոստիկանությունում տեսախցիկներ կտեղադրվեն՝ խոշտանգումները բացառելու նպատակով

Կառավարության նախագիծը նպատակ ունի կանխարգելել հարցաքննությունների ժամանակ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դեկտեմբերի 11-ին քննարկվել է Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը: Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի ներկայացմամբ՝ այն վերաբերում է Ոստիկանությունում խոշտանգումների դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումներ:

Փոխոստիկանապետը հայտնել է, որ նախատեսվում է Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննության սենյակները և այլ տարածքներն ապահովել տեսախցիկներով: Դա հնարավորություն կտա բացառել այս կառույցներում քաղաքացիների նկատմամբ կիրառվող խոշտանգումները: Եսայանը նշել է, որ այս՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում արդեն Երևան քաղաքի ոստիկանական թվով 20 բաժանմունքներում պետք է տեսախցիկներ տեղադրվեն, իսկ ամբողջությամբ գործընթացը կտևի մինչև 2022թ.:

Տիգրան Եսայանի խոսքով՝ փոփոխության արդյունքում սահմանվում է, որ տեսագրությունները կարող են տրամադրվել հարցաքննված անձանց, նրանց ներկայացուցիչներին, նախաքննական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և դիտորդներին։ Դրանք միտված են լինելու խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգալմանը, ինչպես նաև այդպիսի դեպքերի բացահայտմանը:

Նախագծի ներկայացման ժամանակ ընդգծվել է, որ նմանատիպ փորձ կա տարբեր երկրներում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նմանատիպ միջոցառման արդյունքում խոշտանգումների թիվը 80-90 տոկոսով նվազում է: Նախագիծը դրական եզրակացություն է ստացել և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021