Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն ընդունվեց
Նախագծի կողմնակիցների խոսքով՝ սա հնարավորություն կտա լուծել Սահմանադրական դատարանում առկա խնդիրը, ինչպես նաև խորքային բարեփոխումներ իրականացնել դատաիրավական համակարգում:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորները և նախագահը կարող են հրաժարական ներկայացնել՝ մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալով իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
Սրանով, ըստ էության, հնարավորություն է տրվում ՍԴ դատավորներին, ՍԴ նախագահ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին՝ վաղաժամ հեռանալու: Նախագծի կողմնակիցների խոսքով՝ այդ տարբերակով կլուծվի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը, որը ծագել է սահմանադրական բարեփոխումներից հետո:
ԱԺ-ում նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ նման գործընթաց տեղի է ունեցել մի շարք երկրներում, օրինակ՝ Վրաստանում: Նախարարը նշել է, որ նախագիծը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, դրա մասին առարկություն չի հայտնել Վենետիկի հանձնաժողովը: Նախագծի հիմնական սկզբունքը, ինչը Բադասյանն ընդունելի է համարել, կամավորությունն է:
Նախագծին կողմ է քվեարկել «Իմ Քայլը» խմբակցության 82 պատգամավոր: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել: Նրանք նշել են, որ ՍԴ դատավորները հարկատուների հաշվին, առանց աշխատելու, վարձատրվելու են: Դժգոհությունը պայմանավորված է եղել բյուջեից շուրջ 600 մլն դրամ «չաշխատող» դատավորներին վճարելու հանգամանքով:
Հիշեցնենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ նոր Սահմանադրության հիմնական հեղինակն է: Նրա և մյուս դատավորների պաշտոնավարումը հակասության մեջ է սահմանադրական նոր կարգի հետ: Կա անհամաձայնություն ինչպես պաշտոնավարման ժամկետների, այնպես էլ՝ անդամ-դատավոր պաշտոնային անվանումների միջև:
Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։
Գերմանիայի Հելֆտա թագավորական նստավայրի պեղումներում հայտնաբերվել է X դարի քարե շենք՝ նկուղով և լավ պահպանված մուտքի աստիճաններով։ Դրա նշանակությունը դեռ պարզ չէ․ հնագետները քննարկում են հյուրատան կամ նստավայրի կառավարչի տան վարկածները։
NASA-ի Roman տիեզերական աստղադիտակի լայնադաշտ տեսախցիկի օպտիկական սխալը կարգաբերումից հետո կազմել է 63 նանոմետր՝ նախատեսված մոտ 90 նանոմետրի փոխարեն։ Արդյունքը կարևոր է ապագա լայնածավալ դիտումների համար, սակայն աստղադիտակի գիտական աշխատանքին նախապատրաստումը դեռ շարունակվում է։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները