Վարակվածության նոր դեպքերի թիվը Հանրապետությունում 349 է

Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 12 մարդ, առողջացել են 605-ը: Փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ:

Covid-19-ից մահացածների թիվը հասել է 503-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81 (տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունները 164-ն են (նախորդ օրը՝ 5):

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն առողջացել են 605-ը: Մինչ օրս առողջացել է ընդհանուր առմամբ 16907 մարդ: Փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ:

Վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը Հանրապետությունում հասել է 29285-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 924-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 125088 թեստավորում:

Հավելենք, որ նախորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգման մտադրության մասին:

Վարչապետի ճեպազրույցը / © Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ավելի վաղ էին հայտարարել իրավիճակի բարելավման մասին, ներկայումս վերանայում են իրենց որոշումները՝ կրկին խստացնելով կարանտինային կանոնները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021