Հաստատված նոր դեպքերի թիվը Հայաստանում 428 է

Կորոնավիրուսից մահացության 10 նոր դեպք է գրանցվել, առողջացածների թիվն աննախադեպ է՝ 775: Փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ:

Հայաստանում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 14103-ի: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 73156 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 227-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացության 3 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր հասնելով 77-ի:

Առողջացածները 5226-ն են: Վերջին 24 ժամում առողջացել է 775 մարդ:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի հնարավոր է՝ արտակարգ դրությունը երկարաձգվի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021