Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում դարձավ 23. (upd.)

Նոր վարակվածները կապ ունեն «Էջմիածնի» հայտնի դեպքի հետ: 21 պացիենտների, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակը բավարար է: Մյուս 2 պացիենտների մոտ թոքաբորբ է. նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ մեկուսացված քաղաքացիների շրջանում 52 թեստավորում է իրականացվել, որոնցից 49-ը բացասական են եղել, իսկ ևս 3-ի մոտ Covid-19-ը հաստատվել է: Վարակվածների ընդհանուր թիվը հասավ 23-ի:

Առողջապահության նախարարը նշել է, որ նոր վարակվածները կապ ունեն «Էջմիածնի» հայտնի դեպքի հետ: Թորոսյանի խոսքով՝ 21 պացիենտների, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակը բավարար է: Մյուս 2 պացիենտների մոտ թոքաբորբ է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

UPD. Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է և 3 նոր վարակվածների մասին: Ընդհանուր թիվը Հայաստանում դարձավ 26: Թորոսյանը հաղորդել է, որ նոր հաստատված դեպքերից 2-ը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ, ի սկզբանե մեկուսացված են եղել, իսկ մյուսը Մեղրի քաղաքում է գրանցվել` Իտալիայից վերջերս վերադարձած ՀՀ քաղաքացու մոտ:

Նախարարը նշել է, որ ներկայումս մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021