Իրանից ժամանած ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ

Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները զննվել և ջերմաչափվել են. Առողջապահության նախարարը դա այս պահի համար բավարար միջոց է համարել: Սակայն, ինչպես գիտենք, կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը կարող է 14 օրից ավելի լինել, ուստի մի շարք երկրներում, օրինակ՝ Իսրայելում, ռիսկային խմբերը կարանտինի ներքո են գտնվում առնվազն երկու շաբաթ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները Զվարթնոց օդանավակայան են ժամանել նախարարության մասնագետի ուղեկցությամբ:

Նախարարը նշել է, որ բոլոր ուղևորները զննվել և ջերմաչափվել են: Թորոսյանը այս միջոցառումը համարել է բավարար միջոց՝ այս պահին: Սակայն, ինչպես գիտենք, կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը կարող է 14 օրից ավելի լինել, ուստի մի շարք երկրներում, օրինակ՝ Իսրայելում, ռիսկային խմբերը կարանտինի ներքո են գտնվում առնվազն երկու շաբաթ:

Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում հենց այդ պահանջն են ներկայացնում նախարարին՝ անհանգստանալով, որ գուցե այդ մարդիկ չպահպանեն սահմանված կարգը, դուրս գան, օրինակ՝ խանութ, և պարզվի, որ վարակվածության գաղտնի շրջան էր նրանց մոտ:

Հաղորդվում է, որ Իրանից Հայաստան ժամանած քաղաքացիները գտնվելու են տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը նախատեսվում է ուրբաթ օրը: Նախարարի հաղորդմամբ՝ նույն ընթացակարգով իրականացվելու են բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Թեհրանից Երևան վերադարձած քաղաքացին պատմում է իրավիճակի մասին / ©ShantNews

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ 65 քաղաքացի դիմել է Իրանում Հայաստանի դեսպանություն՝ Երևան վերադառնալու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021