Չինաստանում նոր տեսակի վիրուսային թոքաբորբի բռնկում է գրանցվել

Յուհան քաղաքում համաճարակի պատճառով խուճապ է սկսվել: Գիտնականները ենթադրում են, որ ծովամթերքի շուկայում տարածված վիրուսը փոխանցվել է չղջիկներից:

Չինաստանի Յուհան քաղաքի 60 բնակիչ հիվանդանոց է դիմել նոր վիրուսային թոքաբորբի ախտանիշով: Նրանցից առնվազն 15-ը վարակված են եղել միևնույն շտամով: Այն կորոնավիրուս է, ատիպիկ թոքաբորբի վիրուսի և սուր շնչառական համախտանիշի ազգակից է: Ինչպես նախորդ դեպքերում, հիվանդները, հավանաբար, կորոնավիրուսով վարակվել են կենդանիներից: Սակայն դեռ չկան հիմքեր համարելու, որ նոր թոքաբորբը նույնպես վտանգավոր է: Դեռևս չնակ նաև ապացույցներ, որ այն մարդկանց միջև է փոխանցվում:

2000-ականների սկզբին աշխարհում տարածվել են վիրուսային թոքաբորբի (պնևմոնիա) 2 համաճարակ: Դրանք էին MERS-ը (մերձավորարևելյան շնչառական համախտանիշ, Middle-East respiratory syndrome) և SARS-ը (ծանր սուր շնչառական համախտանիշ (ատիպիկ թոքաբորբ), severe acute respiratory syndrome): Այս 2-ը միասին 1,5 հազար մարդու մահվան պատճառ են դարձել և մինչ օրս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խստորեն հետևում է թոքաբորբի ցանկացած դեպքի:

Ատիպիկ թոքաբորբի համաճարակ Չինաստանում 2002թ. է սկսվել, և երկրի իշխանությունները երկար ժամանակ այդ մասին տեղեկությունը գաղտնի են պահել, ինչը կարող էր վիրուսի տարածման պատճառ դառնալ: Այդ պատճառով նոր բռնկումը, որն արձանագրել են Յուհան քաղաքի իշխանությունները 2019թ. դեկտեմբերին, իր վրա է սևեռել ոչ միայն ԱՀԿ-ի, այլև հարևան երկրների ուշադրությունը:

Թոքաբորբի նոր դեպքերը գրանցվել են դեկտեմբերի կեսերին: Ամանորին մոտ հիվանդանոց է տեղափոխվել 27 հիվանդ` բարձր ջերմաստիճանով, մի մասի մոտ սկսել է շնչառությունը դժվարանալ: Բոլորն էլ կապ են ունեցել Յուհանի ծովամթերքի մեծածախ շուկայի հետ: Վարակվածներից շատերը շուկայում ունեցել են առանձին վաճառակետեր:

Հունվարի սկզբին հիվանդների քանակն արդեն 59-ն էր: Նրանց հարազատներն ու ընկերները՝ մոտ 150 մարդ, գտնվել են հսկողության ներքո: Հարավային Կորեայում ևս մի կին հիվանդացել է` Չինաստանից մեկնելուց հետո: Սակայն նա ոչ մի կերպ շփում չի ունեցել ծովամթերքի շուկայի հետ, ուստի մինչ օրս հայտնի չէ վարակվելու պատճառը:

Չինացի գիտնականներն ուսումնասիրել են հիվանդներից վերցված նմուշները և եզրակացրել են, որ նրանցից առնվազն 15-ը միևնույն վիրուսով են վարակված: Սեքվենավորման արդյունքներով այն դասել են կորոնավիրուսների շարքին: Այս ընտանիքում արդեն կա մարդու համար 6 տեսակի պաթոգեն: Նրանցից 4-ը սովորական մրսածություն են առաջացնում, իսկ 2-ը՝ զարգացնում MERS և SARS: Այդուհանդերձ, վտանգավորությունը դեռ պարզ չէ: Հիվանդներից 8-ն արդեն առողջացել են:

Ենթադրվում է, որ MERS և SARS վիրուսները մարդկանց փոխանցվել են չղջիկներից: Պարզվել է, որ ծովամթերքի շուկայում վաճառվում են նաև կենդանի օձեր, ոչխարներ ու ճագարներ, որոնք կարող էին չղջիկներից փոխանցման միջնորդ հանդիսանալ: Ներկայումս Յուհանի մեծածախ շուկան փակ է:

Վերջերս գիտնականները հնդկական չղջիկների ու նրանց որսացող մարդկանց արյան մեջ հայտնաբերել են էբոլա վիրուսի նոր տեսակ: Պարզվել է նաև, որ գրիպի վիրուսը հակավիրուսային դեղամիջոցների նկատմամբ դիմակայություն է ձեռք բերում և մարդու օրգանիզմի համար մրցակցում է մրսածության հետ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021