Թուրք հաղորդավարը փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին, կոչ է արել լքել երկիրը

Սիրիայում թուրքական ռազմագործողության արդարացմանը նվիրված ելույթում հաղորդավարը նշել է, որ եթե մարդն իրեն համարում է ռուսի, անգլիացու թոռ, գերմանացու որդի, հայի վաստակ... ապա պետք է հեռանա Թուրքիայից:

Թուրքիայի Ուրֆայի քաղաքի տեղական հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը հանդես է եկել քսենոֆոբիական ելույթով: Փորձելով արդարացնել թուրքական ռազմական գործողությունները սիրիական Իդլիբում՝ նա Թուրքիայում բնակվող ոչ թուրքերին, այդ թվում՝ հայերին, պահանջել է լքել երկիրը:

Հաղորդավարի խոսքով՝ կարող են գտնվել մարդիկ, ովքեր այս երկիրն իրենց հայրենիք չեն համարում, ազգն իրենցը չեն համարում: Նա նշել է, որ սա հիանալի հնարավորություն է այդ մարդկանց համար՝ խորհուրդ տալով փախստականի կարգավիճակ ընդունել և լքել երկիրը:

Հաղորդավարի ելույթը՝ թուրքերենով / ©Güncel Videolar

Կոպիտ արտահայտվելով Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների հանդեպ՝ հաղորդավարը կոչ է արել իրենց ռուսի թոռ, գերմանացու որդի, անգլիացու թոռ, հայի վաստակ համարողներին հեռանալ Թուրքիայից:

Հավելենք, որ ներկայումս Թուրքիայի հարավային շրջաններում և հատկապես Քահրամանմարաշ քաղաքում ճնշումներ են գործադրվում տեղի սիրիացի բնակչության նկատմամբ, վնասվում և ոչնչացվում է նրանց ունեցվածքը: Միևնույն ժամանակ թուրքական ստորաբաժանումները Սիրիայի տարածքում պատերազմում են այդ երկրի կառավարական զորքերի դեմ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021