Լիբիայի ազգային բանակը թուրքական զորքերին պատերազմ է հայտարարել

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ լիբիական նավթին տիրելու Անկարայի բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի համոզմամբ՝ լիբիական նավթին տիրելու Անկարայի բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու: Ֆելդմարշալը, միաժամանակ, պատերազմ է հայտարարել Լիբիայում գտնվող թուրքական զորքերին՝ երկրի բոլոր ուժերին կոչ անելով պատրաստվել թուրքերի դեմ պատերազմի:

Զորահրամանատարի խոսքով՝ Լիբիայի տարածքում պատերազմը չի ավարտվի, քանի դեռ երկրում թուրք զինվորականներ կան: Ներկայումս Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակը գրավել և վերահսկում է Ուբարի քաղաքը, որն ավելի վաղ լքել էին Ազգային համաձայնության կառավարության զորքերը:

Քաղաքն ունի առանցքային նշանակություն և գտնվում է Էշ-Շարար նավթային խոշորագույն հանքավայրի մոտակայքում: Կան տեղեկություններ, որ Հաֆթարի բանակի մարտիկներն արդեն մոտեցել են հանքավայրին: ԼԱԲ-ը շարունակում է իր առաջխաղացումը դեպի հյուսիս և արևելք: Չնայած Հաֆթարի հակառակորդներին Թուրքիան է հովանավորում, սակայն նրանք նահանջում են:

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլին ԼԱԲ-ի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը հարձակում է սկսել Տրիպոլիի ուղղությամբ: Ազգային համաձայնության կառավարությունը համընդհանուր զորահավաք է հայտարարել և դիմել է Թուրքիայի օգնությանը: Ս.թ. սեպտեմբերին կողմերը վերադարձել են բանակցությունների՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ: Ներկայումս հակամարտությունում լուրջ առաջընթաց չի նշմարվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021