Նյու Յորքի նախկին քաղաքապետը մեղադրվում է Թուրքիայի օգտին գործելու մեջ

Ռուդոլֆ Ջուլիանին, ով ներկայումս Թրամփի փաստաբանն է, մեղադրվում է ԱՄՆ-ի 45-րդ նախագահի վարչակազմում Թուրքիայի օգտին լոբբինգ իրականացնելու մեջ:

Ինչպես հաղորդվում է, Ռուդի Ջուլիանիի նկատմամբ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում հետաքննություն է իրականացվում Թուրքիայի օգտին հնարավոր լոբբինգի և Ուկրաինայում իր գործունեության կապակցությամբ:

Նյու Յորքի նախկին քաղաքապետից և Դոնալդ Թրամփի անձնական փաստաբանից հետաքրքրվում են` արդյո՞ք նրանք գործել են Թուրքիայի օգտին, երբ 2017թ. Թրամփի վարչակազմին դրդել են հանել փողերի լվացման մեղադրանքները ոսկեվաճառ Ռեզա Զառաբայի վրայից, արդյո՞ք փորձել են նպաստել մուսուլմանական հոգևոր ծառայող Ֆեթուլա Գյուլենի արտաքսմանը: Հաղորդվում է, որ ավելի ուշ Զառաբն իրեն մեղավոր է ճանաչել և Թուրքիայի նախագահին մեղադրել է պատժամիջոցներից խուսափելու մեջ, այն դեպքում, երբ Էրդողանը պնդում էր, թե Գյուլենն է կանգնած 2016թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման հետևում:

Ջուլիանիի փաստաբան Ռոբերտ Կոստելլոյի խոսքով` իր պաշտպանյալը երբեք չի ձգտել հոգևորականի արտաքսմանը և չի ներկայացրել Թուրքիայի շահերը: Իսկ Թուրքիայի հետ շփումը նա պայմանավորել է Զառաբին մեկ այլ հոգևորական Էնդրյու Բրանսոնի (ձերբակալվել էր Թուրքիայում) հետ փոխանակելու շուրջ քննարկումներով:

Ջուլիանին նույնպես հերքել է Թուրքիայի կամ Ուկրաինայի օգտին լոբբիի մեղադրանքը: Ինչպես նշվում է, եթե կառավարությունը որոշի, որ Ջուլիանին գործել է հօգուտ օտարերկրյա շահերի, ապա նա կհամարվի լոբբիստ և կպարտավորվի ներկայացնել մանրամասները, շփումները, որոնք նա ունեցել է նշված հարցերի շուրջ:

Բացի Թուրքիայի և Ուկրաինայի հետ կապված հետաքննություններից, Ջուլիանին ընտրակեղծիքների մասին տարածած կեղծ լուրերի պատճառով զրկվել է Նյու Յորքի հավաստագրից: Նա մեղադրվում է նաև հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների կազմակերպման մեջ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021