102-րդ ռազմաբազայի ուժերը տեղաշարժվում են. Կարսում զորավարժություններ են

Տեսանյութում երևում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժերը դուրս են բերվում մշտական տեղակայման վայրից: Գործողությունների պատճառ են համարվում այսօրվանից Կարսի մարզում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժերը դուրս են բերվում մշտական տեղակայման վայրից: Գործողությունների պատճառ են համարվում այսօրվանից Թուրքիայի տարածքում` Շիրակի մարզին սահմանակից Կարսի մարզում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

102-րդ ռազմաբազայի ուժերը / © Armenian Military Portal

Հիշեցնենք` այսօրվանից Կարսի մարզում մեկնարկում են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների «Ձմեռ-2021» զորավարժությունները, որոնց բնույթը հարձակողական է: Հաշվի առնելով նախորդ փորձը` մի շարք փորձագետներ կարծում են, որ այն սպառնալիք է Հայաստանի համար: Մի մասն էլ համարում է, որ ուժի ցուցադրություն է և ինչ-որ ուղերձ` Ռուսաստանին ուղղված:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021