Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խփվել. աղբյուր (Upd.)

Վկայակոչելով ռուսական ուժային կառույցներում գտնվող աղբյուրը՝ հաղորդվում է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել, հավանաբար՝ Նախիջևանի տարածքից:

Վկայակոչելով ռուսական ուժային կառույցներում գտնվող աղբյուրը՝ հաղորդվում է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել, հավանաբար՝ Նախիջևանի տարածքից:

Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է Արարատի մարզում: Աղբյուրի փոխանցմամբ՝ մանրամասները ներկայումս ճշտվում են:

UPD 1. Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում Արարատի մարզում ընկած ռուսական ուղղաթիռը:

Մարուքյանի հաղորդմամբ՝ տեսանյութը տրամադրել է ականատեսը:

UPD 2. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

UPD 3. Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ուղղաթիռը խոցվել է դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի արձակած հրթիռից: Հաղորդվում է, որ ուղղաթիռն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը: Անձնակազմի 2 անդամներ զոհվել են, 1-ը՝ վիրավորվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021