Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական ուղղաթիռին հարվածելու համար
Որպես ադրբեջանական զինուժի կողմից ուղղաթիռին հարվածելու հանգամանքի արդարացում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ուղղաթիռն ընթացել է սահմանին շատ մոտ տարածությամբ, օրվա մութ ժամին, փոքր բարձրության վրա և ՀՕՊ ռադարների հայտնաբերման գոտուց դուրս:
Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել է, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ռուսական Մի-24 ուղղաթիռ են խոցել: Որպես ադրբեջանական զինուժի կողմից ուղղաթիռին հարվածելու հանգամանքի արդարացում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ուղղաթիռն ընթացել է սահմանին շատ մոտ տարածությամբ՝ այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրված է, պատերազմ է ընթանում:
Պաշտոնական Բաքուն նշել է, որ ուղղաթիռն ընթացել է մթության մեջ, ցածր բարձրությամբ, ռադարների հայտնաբերման գոտուց դուրս: Արդարացման մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը զգուշացել է, որ թռիչքը կարող է հայկական կողմից կազմակերպված սադրանք լինել, ուստի հերթապահ հաշվարկները որոշել են կրակ արձակել:
Հայտարարությունում ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել ռուսական կողմից՝ տեղի ունեցածը որակելով պատահականություն: Նշվել է, որ «այն ուղղված չէ ռուսական կողմին»: Բաքուն նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորին:
Հավելենք նաև, որ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև դրամական փոխհատուցում հատկացնել ռուսական կողմին:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները